Մամուլի տեսություն 25-11-2017
Եգիպտոսում մզկիթի դեմ ահաբեկչական հարձակում է կատարվել
Էբթեքար
Տասնյակ զոհեր ու վիրավորներ Եգիպտոսում մզկիթի դեմ ահաբեկչական հարձակման հետևանքով
Եգիպտոսի Հյուսիսային Սինայի նահանգում ուրբաթօրյա աղոթքից հետո տեղի ունեցած պայթյունի ու հրաձգության հետևանքով զոհվել է 235 հոգի, 150 ուրիշներ վիրավորվել են: Դեռևս ոչ մի խումբ իր վրա չի վերցրել ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը:
Եգիպտոսում նախագահի մասնակցությամբ արտահերթ նիստ է գումարվել ՝ հարձակման հետ կապված մանրամասությունները պարզելու համար: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին և ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին առանձին ուղերձներով դատապարտել էին այդ հարձակումները:
Շարղ
Հարիրիի ծրագիրը Լիբանան վերադառնալուց հետո
Վերջին երեք շաբաթներին Հարիրիի հետ տեղի ունեցածը նոր հարված էր տարածաշրջանում Իրանի դեմ պայքարի հարցում Արաբիայի արկածախնդրության համար: Հարիրին ասել է, այն դեպքում է պատրաստ հետ վերցնել իր հրաժարականը, երբ կկարողանա իր ընդդիմադիրների հետ լուծումներ գտնել տարածաշրջանային հակամարտություններից Լիբանանին զերծ պահելու համար: Դա այն իմաստով, որ Հարիրին փորձելու է ճնշել «Մարտի 8»-ի կոալիցիան, որի մաս է կազմում նաև Հեզբոլլահը: Նա հուսով է, որ իրեն օգնելու է մեծ ժողովրդականությունը:
Հարիրին մշտապես եղել է Ռիադի ազդեցության տակ: Ռիադը ցանկանում է կրճատել Հեզբոլլահին: Դա գործնականում հնարավոր չէ, որովհետև Հեզբոլլահը խորհրդարանում կարևոր դիրք է զբաղեցնում, իսկ Հեզբոլլահին ճնշելը ՝ այն ինչի համար, որ Լիբանանի արտաքին քաղաքականության անկողմնակալության հարգում է նշվում, մշտապես քննարկման թեմա է եղել: Վերջին տարիներին, ԻԼԻՊ-ի դեմ պայքարի նպատակով Հեզբոլլահն ուժեր է ունեցել Իրաքում և Սիրիայում: Սաուդցիները սակայն հյտարարել են, որ Հեզբոլլահը նաև Եմենում է տեղակայված: Հաշվի առնելով այն փաստը, որ հարիրին իր միլիարդավոր հարստությունը պարտական է սաուդցիների հետ համագործակցությանը, չի թվում, որ նա Ռիադից անկախ քայլեր է անելու:
Թեջարաթ
Գերմանիայի հեղինակությունն ընկնում է
Վերջին անգամ ո՞ր երկիրն է անկում ապրել բարգավաճաման ծանր բեռի պատճառով: Եվրոպացի պետայրերը փորձում են պահպանել ուսումնական բյուջեի և թոշակառուների վճարումների միջև հավասարակշռությունը: Դա այն դեպքում, երբ Անգելա Մերկելը և նրա կոալիցիոն գործընկերներն ամիսներ շարունակ քննարկումներ են անցկացրել բարգավաճման ու տնտեսական զարգացման թեմաներով: Սուրբ ծննդյան տոների համար գնումների պատրաստվող քաղաքացիների հետ չի խոսվում բարձր եկամուտների մասին, գործազրկության ցածր ցուցանիշների մասին: Գերմանացիները դրական են տրամադրված Եվրոպայի ապագայի նկատմամբ: Եվրոյի գոտում Գերմանիայի անհաջողական գործընկերները մտահոգություններ ունեն: Եթե վերջիններս ցանկանան հաջողություն ունենալ, ապա պետք է Գերմանիայի նման վարվեն: Ավելի վաղ Մերկելը խոսել էր դեմոկրատական արժեքների ջահը Ֆրանսիայի նախագահին փոխանցելու մասին: Այսօր նա Մակրոնի մասին ուղղակի կոալիցիոն բանակցություններ չի վարում: Բանակցությունների պարտությունը շոկային էր Բեռլինի քաղաքականության համար: Բոլոր իրադարձությունները մեղ դաս են տվել, որ քաղաքականությունն այլևս հին օրենքներով չի ընթանում: Գերմանիան պետք է վարժվի այդ նպատակասլացությանը: Գերմանիան չի ցանկանում խափանել իր բարգավաճումը: Մերկելն ըստ երևույթին նոր գաղափարներ ունի, սակայն շարունակում է պաշտպանել սիրիացի փախստականների համար սահմանը բացելու 2015 թվականի որոշումը: Սա խոսում է Գերմանիայում քաղաքական դաշտի փոփոխականության մասին:
7or.am
Ստորագրվեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվեց Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը: Այն ստորագրեցին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին:
Համաձայնագիրը ստորագրվեց Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ։
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ Եվրոպական հանձնաժողովի շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության ավիացիոն համաձայնագրերի վարչության ղեկավար Կառլոս Բերմեջո Ակոստայի ներկայությամբ՝ Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ԵՀ շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության կողմից գլխավոր բանակցող Կլաուս Գեյլը նախաստորագրեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին Համաձայնագիրը»։
Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը ցույց է տալիս Եվրոպական միության կողմից համագործակցության պատրաստակամությունը: ԵՄ ԱԼԳ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում այդ մասին ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
«Եվրոպական միությունն այդ հարցվում կարող է օգտակար լինել, սակայն կայունությունը հարկավոր է տանը սկսել: Մարդիկ պետք է ունենան կրթություն, աշխատանք և ապրեն ուժեղ տնտեսության պայմաններում»,- նշել է Յունկերը:
Tert.am
Պետք է կրկնապատկել հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերը. ԵԱՀԿ ԽՎ նախագահ
Արևմուտքի և Ռուսաստանի միջև երկխոսությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում դեռ շոշափելի արդյունքներ չի բերում, և պատգամավորները պետք է կրկնապատկեն ջանքերն առաջընթացի հասնելու համար:
Այս մասին հայտնել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին՝ պատասխանելով պատվիրակներից մեկի հարցին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի Մշտական կոմիտեի նիստի ելույթի ժամանակ:
«Կրկնեմ, որ հակամարտությունների հարցերում ռուսական պատվիրակության հետ համագործակցության մեջ էական առաջընթաց չկա: Կարելի է ասել, որ ռուս պատվիրակներն իրենց կողմից ավելի հակված են համագործակցել ահաբեկչության հարցերով»,- մեջբերում է ТАСС-ը Ծերեթելիի խոսքը:
Նա հավելել է, որ ռուս պատվիրակները ԵԱՀԿ ԽՎ-ի՝ ահաբեկչության հարցերով հատուկ կոմիտեի անդամներ են:
«Դրանով հանդերձ, հակամարտությունների, բռնազավթման, ուկրաինական ճգնաժամի հարցերում առաջընթաց չկա, և, ինչպես արդեն ասել եմ, անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը՝ շոշափելի արդյունքների հասնելու համար», - հայտնել է Ծերեթելին: