Մերկելը դեմ է Գերմանիայում նոր ընտրությունների անցկացմանը
https://parstoday.ir/hy/news/world-i76947-Մերկելը_դեմ_է_Գերմանիայում_նոր_ընտրությունների_անցկացմանը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի աջակցում երկրում նոր ընտրություններ անցկացնելու նախաձեռնությանը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Նոյեմբեր 25, 2017 17:09 Asia/Tehran
  • Մերկելը դեմ է Գերմանիայում նոր ընտրությունների անցկացմանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի աջակցում երկրում նոր ընտրություններ անցկացնելու նախաձեռնությանը:

«Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Associated Press պարբերականը: «Ժողովուրդը քվեարկել է, եւ ես բացարձակապես չեմ աջակցում կրկին քվերակելու մարդկանց խնդրանքին», ­ ասել է նա Կյուլունգսբորնում կուսակցության հանդիպման ժամանակ: Գերմանիայում սեպտեմբերի 24-­ին կայացած ընտրություններում Անգելա Մերկելի գլխավորած դաշինքը, որի մեջ մտնում են Քրիստոնեա­-Դեմոկրատների միությունը եւ Քրիստոնեա­Սոցիլաիստների միությունը, հավաքել է ձայների 33%-­ը, Մարտին Շուլցի գլխավորած Գերմանիայի Սոցիալ­դեմոկրատական կուսակցությունը հավաքել է ձայների 20,5%-­ը: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը հավաքել է 12,6% ձայն: Բունդեսթագում կհայտնվեն նաեւ Ձախերի կուսակցությունը՝ 9,2% քվելով, Կանաչների կուսակցությունը՝ 8,9% եւ Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 10,7% քվեով:

armenpress.am