Անտոնիո Գուտերեշը զգուշացրել է Իսրայելին Լիբանանի օդային սահմաները խախտելու հարցով
ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Անտոնիո Գուտերեշը Սիոնիստական ռեժիմին զգուշացրել է Լիբանանի օդային տարածքը խախտելու կապակցությամբ:
Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, դատապարտելով Սիոնիստական ռեժիմի ոտնձգությունները Լիբանանի դեմ, ասել է.-«Այս քայլերը լարվածություն են առաջացնում տարածաշրջանում»:
Ավելի վաղ Սիոնիստական ռեժիմի 10-րդ հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Իսրայելը խիստ վախեցած է Սիրիայում և Լիբանանում Հեզբոլլահի ԱԹՍ-երի կողմից ահաբեկիչներին հասցված հարվածներից:
Լիբանանի Հեզբոլլահը հզորացրել է իր ԱԹՍ-երի հարվածային կարողությունը և Լիբանանում ու Սիրիայում ծանր հարվածներ է հասցրել ահաբեկչական խմբերի դիրքերին:
ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 1701 բանաձևը Սիոնիստական ռեժիմին արգելում է թշնամական քայլեր ձեռնարկել Լիբանանի դեմ, սակայն Իսրայելը անտեսելով ՄԱԿ-ի բանաձևը շարունակում է իր ոտնձգությունները Լիբանանի տարածքի դեմ: