Եվրախորհուրդը քննարկում Է հակառուսական պատժամիջոցների չեղարկման հարցը. FT
Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) քննարկում Է Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցների վերացման հարցը, որոնք սահմանվել են 2014 թվականին Ուկրաինայում զինված հակամարտության պատճառով: էե
Ինչպես նոյեմբերի 26ին հայտնել Է Financial Times (FT) թերթը, միջազգային կազմակերպությունում մտահոգված են, որ ՌԴն կորոշի դուրս գալ իր կազմից, տեղեկացնում Է «Արմենպրես»ը: «Դա բացասական հետեւանքներ կունենա Եվրոպայի համար, քանի որ մենք կստանանք Եվրոպա առանց Ռուսաստանի: Դա կլինի մեծ հետքայլ», մեջբերում Է անում հրատարակությունը ԵԽի գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդի խոսքից: Յագլանդի կարծիքով՝ Եվրախորհրդի բյուջե վճարների մուծումից Մոսկվայի հրաժարումը կարող Է հանգեցնել այն բանին, որ Ռուսաստանը կամավոր կամ այլ երկրների նախաձեռնությամբ կլքի կազմակերպությունը: «Որքան ես հասկանում եմ, դա կարող Է տեղի ունենալ», ասել Է նա: «Ոչ ոք չի ցանկանում ազդանշան տալ, թե մենք ընդունում ենք Ղրիմի անեքսիան, նշել Է Յագլանդը: Բայց մեք պետք Է սթափ գնահատենք, թե որն Է մեր մանդատը: Մենք ունենք մարդու իրավունքների պաշտպանության մանդատ Ռուսաստանում եւ Ղրիմում, ինչպես նաեւ ամենուրեք, որտեղ մարդիկ են ապրում մայր ցամաքում», հաղորդել Է ՏԱՍՍ ը:
Armenpress.am