Մամուլի տեսություն 27-11-2017
Էրդողանը չի բացառել Ասադի հետ բանակցելու հավանականությունը
Խորասան
Newsweek .«Էրդողանը չի բացառել Ասադի հետ բանակցելու հավանականությունը, իսկ դա նրա կողմից հետդարձ քայլ է գնահատվում»
Թուրքիան, որ աջակցում էր Սիրիայում ահաբեկչական խմբերիբ, այսօր կանգնել է Իրանի և Ռուսաստանի առանցքին մոտ: Թուրքիայի նախագահը չի բացառել հավանականությունը, որ մոտ ապագայում քրդերի հարցը քննարկվելու է Ասադի հետ բանակցություններում: Էրդողանը նաև ասել է, որ քաղաքականության ոլորտում պետք չէ այրել բոլոր կամուրջները: Դա այն դեպքում, որ Էրդողանը Սիրիայի նախագահին դահիճ էր անվանել: Սիրիական պատերազմից վեց տարի անց, Իրանի և Ռուսաստանի քայլերին միանալով, Թուրքիան անում է հետադարձ քայլ: Էրդողանի քաղաքականությունն այդպես է գնահատել Newsweek օրաթերթը: Առ այսօր Թուրքիան սատարում էր ահաբեկչական խմբերին, որոնք նպատակ ունեին կործանել Բաշար Ասադի կառավարությունը: Անկարան փորձում է կանխել Սիրիայի հետ սահմանային գոտում Սիրիայի քրդերին տարածքի տրամադրումը: Ասադի կառավարության կործանման ձգտումն ամբողջությամբ հայտնվել է Թուրքիայի այդ դիրքորոշման հակակշռի տակ : Նույնիսկ այս կտրվածքում էլ Թուրքիան կողմ է Սիրիայի վերստին վերահսկողությանը: Սիրիական ճգնաժամի առաջին օրերին Անկարան լրիվ այլ դիրքորոշում ուներ: Նախկինում Թուրքիան բացահայտորեն հայտարարում էր Ասադի կառավարության կործանման իր ցանկության մասին, իսկ այսօր հայտնվել է հակասություններով ու սպառնալիքներով լի թնջուկում , որի մասին առաջին օրերին ոչինչ չէր կանխատեսել:
Շարղ
Նասր Հարիրին ՝ Սիրիայի ընդդիմադիրների պատվիրակության նոր նախագահ
Ժնևում Սիրիայի հաշտության բանակցությունների 8-րդ փուլի անցկացման սեմին, սիրիացի ընդդիմադիրները Նասր Հարիրիին ներկայացրել են ընդդիմադիրների պատվիրակության նախագահ: Սիրիայի ընդդիմադիր գլխավոր խմբի խոսնակ Ահմեդ Ռամեզանն ասել է.«Հարիրիին ընտրելու մասին որոշումն ընդունվել է Ռիադի նիստտում, որտեղ կարևորվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացումը»:
Կանխատեսվում է, որ ռազմական հաջողություններից հետո, Ասադի ընդդիմադիրները մեղմացնելու են իրենց քայլերը: Հարիրին փոխարինելու է Ռիադ Հիջաբին: նա հրաժարվել էր վերջերս : Հարիրին «ապարդյուն» էր համարել Սոչիի բանակցությունները ՝ հյտնելով, որ այդ բանակցությունները Սիրիայի քաղաքական գործընթացի համար ոչ մի արդյունք չունեն:
Թեջարաթ
Բրիտանիայի տնտեսության կանխատեսումը
Բրիտանիայում հաստատությունները հայտնվել են չափազանց մութ բյուջեի կանխատեսման համար քննադատությունների թիրախում: Վերջիններս կանխատեսել են, որ երկիրը միայն 1.5 տոկոս աճ է ունենալու: 2015 թվականին նույն հաստատությունները կանխատեսել էին, որ տնտեսական աճը լինելու է 2.5 տոկոս: Այդպիսով երկու տարվա ընթացքում առկա հեռանկարների հնարավորությունները կիսվել են: Եթե ճիշտ լինի 2.5 տոկոս աճի կանխատեսումն, այդ դեպքում կենցաղային ստանդարտները մոտենալու են եկամուտներին, իսկ 1.5 տոկոսի դեպքում, միջին եկամուտների աճի չնչին է լինելու և Բրիտանիան պետք է ընտրություն կատարի բարձր հարկերի և հասարակական թույլ ծառայությունների միջև:
Վերջին տարում տնտեսությունը մեկ տոկոսանոց աճ է ունեցել : Այնուամենայնիվ, գործազրկությունը 2007 թվականի համեմատությամբ ավելի քիչ է եղել: Տնտեսական խոշոր ուժերը զարգացում են ապրում, իսկ Բրիտանիան հակառակ ուղով է ընթանում: Հաշվի առնելով ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալուն, չի կարելի ակնկալել, որ միության հետ Բրիտանիայի հարաբերությունները չեն տուժելու:
Ալիք
Սիրիայի վարչապետի խորհրդական .«Իրանի և Սիրիայի դաշինքն ունի ռազմավարական նշանակություն»
Սիրիայի վարչապետի խորհրդական ՝ Աբդելղադեր Ազուզն իրանական «Թասնիմ» գործակալության հետ զրույցում անդրադարձել է Սիրիայում ծավալվող վերջին իրադարձություններին:
Նա նշոլ է, որ Աբու Քեմալ բնակավայրի ազատագրումից հետո, երկիրը թևակոխել է հետահաբեկչական ժամանակաշրջան, որի արդյունքում ավելի են ակտիվացել սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ ընթացող քաղաքական բանակցությունները: հենց այդ համատեքստում էլ պետք է դիտարկել նախագահ Բաշար Ասադի վերջին այցը Մոսկվա և նրա հանդիպումը Վլադիմիր պուտինի հետ».-ասել է սիրիացի բարձրաստիճան պաշտոնյան:
Անդրադառնալով Իրանի և Սիրիայի հարաբերություններին, Աբդելղադեր Ազուզն ասել է, որ դրանք ունեն ռազմավարական նշանակություն:
News.am
AFP․ «ԵՄ-ն ու հետխորհրդային երկրները խորացնում են կապերը թշնամական Ռուսաստանի աչքի առաջ»
ԵՄ–ն խոստացել է ռուսական ազդեցության հակադրման շրջանակում խորացնել կապերը 6 նախկին խորհրդային պետությունների հետ, սակայն նախազգուշացրել է, որ այդ երկրները մոտ ժամնակներս ԵՄ անդամակցության շանսեր չունեն։ Այս մասին ասված է AFP գործակալության հոդվածում՝ նվիրված «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին։
ԵՄ երկրների առաջնորդները Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի եւ Ուկրաինայի հետ համաձայնեցրել են 20 կետից բաղկացած փաթեթը, որպեսզի օգնեն նրանց պայքարել կաշառակերության դեմ, բարելավեն օրենքի գերակայության դիրքերը եւ արդիականացնեն տնտեսությունը։ «Բրյուսելը պնդում է, որ «Արեւելյան գործընկերությունը» ուղղված չէ որեւէ երկրի դեմ, եւ համատեղ հռչակագիրը հստակորեն խուսափում է Ռուսաստանին հիշատակելուց»,- ասված է հոդվածում։
Սակայն հեղինակները նշում են, որ Եվրոպայում մտահոգություններ ունեն, որ Կրեմլը կօգտագործի կիբերմարտավարությունն ու ապատեղեկատվությունը, որպեսզի քաղաքական ապակայունություն ստեղծի եւ նախկին խորհրդային պետություններին իր գրկում պահի։
Ժամանելով գագաթնաժողովին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախազգուշացրեց, որ «Եվրոպան պետք է զգույշ լինի թշնամական պետությունների գործողություններից, ինչպիսին Ռուսաստանն է, որոնք փորձում են սասանել մեր հավաքական ուժը»։
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նույնպես դատապարտել է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում եւ զգոնության կոչ արել։ «Մենք պետք է շատ զգույշ լինենք, զգոն եւ ազնիվ, եթե մենք ուզում ենք պաշտպանել մեզ, օգնել մեր գործընկերներին, մենք պետք է առաջին հերթին գիտակցենք ԵՄ ներսում սպառնալիքները»։
Հոդվածում ասվում է, որ Մոլդովան եւ Ուկրաինան պնդում են, որ առանց գոնե ԵՄ-ին տեսականորեն անդամակցելու մասին հստակ ազդակների, իրենց բնակչությունը կարող է երես թեքել Եվրոպայից եւ գնալ Բելառուսի ճանապարհով, որը հիմա ռուսական ուղեծրում է։
Սակայն հեղինակները նշում են, որ ԵՄ-ն ցանկություն չունի ընդլայնվել դեպի արեւելք, հատկապես այն բանից հետո, երբ հոլանդացի ընտրողները 2016-ի ապրիլի հանրաքվեով հրաժարվեցին Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի առաջին փորձից։
Հեղինակները նաեւ նշում են, որ գագաթնաժողովի օրակարգում չի եղել Ուկրաինայում պատերազմի հարցը, ինպես նաեւ ոչինչ չի ասվել ղարաբաղյան հակամարտության մասին, որը «նախորդ տարի գրեթե լիամասշտաբ պատերազմի էր վերածվել»։ Դրա փոխարեն ԵՄ-ն կոչ է արել վերականգնել ջանքերը տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման համար, ինչը կտրուկ տարբերվում է 2015-ի հայտարարության ոճից, երբ ԵՄ-ն կտրուկ քննադատել էր Ղրիմի միացումը Ռուսաստանին։