Մամուլի տեսություն 28-11-2017
Իրանի հետ կարող ենք համատեղ ապրանքներ արտադրել և «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ ԵԱՏՄ ու ԵՄ շուկաներ արտահանել. Գոհար Իսկանդարյան
Ալիք
Իրանի հետ կարող ենք համատեղ ապրանքներ արտադրել և «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ ԵԱՏՄ ու ԵՄ շուկաներ արտահանել. Գոհար Իսկանդարյան
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը լիահույս է, որ Իրանի արտգործնախարար Մուհամադ Զարիֆի Հայաստան այցելությամբ հայ-իրանական հարաբերությունների օրակարգում դրված հարցերը կյանքի կկոչվեն:
«Ունենք շատ հարցեր, որոնք այս պահի դրությամբ օդում կախված վիճակում են, այդ թվում` էներգետիկ ոլորտում մի շարք պայմանագրեր, որոնք կնքվել են, բայց այսօր կյանքի չեն կոչվում: Տարածաշրջանում Իրանի պես հզոր երկրի արտաքին գործերի նախարարի այցը հենց այնպես չի կարող լինել, այսինքն` եթե գալիս է ՀՀ, ապա դա նշանակում է, որ կան քննարկման ենթակա հարցեր»,-ասաց նա:
Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսոր Երևան է ժամանում Իրանի արտգործնախարար Մուհամադ Զարիֆը: Նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահի, վարչապետի և արտգործնախարարի հետ:
Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի դիտարկմանը, թե տնտեսական ոլորտում հայ-իրանական հարաբերություններն այնքան բարձր մակարդակի վրա չեն, որքան քաղաքական հարաբերությունները և հարցին, թե այս առումով շոշափելի առաջընթաց կարելի՞ է սպասել նախարարի այցից հետո, քանի որ վարչապետի հետ ևս հանդիպում է նախատեսված, Գոհար Իսկանդարյանն ասաց, որ բոլոր վերլուծաբաններն էլ նշում են, որ տնտեսական ոլորտում հարաբերությունների աճի մեծ պոտենցիալ կա, սակայն կա նաև հապաղում:
«Այսինքն` քաղաքական հարաբերությունները թույլ են տալիս, որ տնտեսական հարաբերություններում կարողանանք նվաճել նոր ոլորտներ, բայց տնտեսական հարթության մեջ ունենք խնդիրներ, և վարչապետի մտավախությունը դրանում է»,-ասաց նա և նշեց, որ այս առումով էլ քննարկումներ կլինեն: Ամեն դեպքում, իրանագետը նկատեց, որ տնտեսական հարաբերությունների խորացման առումով փորձեր արվում են, բայց բեկումնային գործընթաց չկա:
Հարցին, թե հաշվի առնելով, որ ԵԱՏՄ-ին անդամակցության դեպքում նշվում էր, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև, նոր ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ինչ-որ նոր բան կարո՞ղ է տալ այդ համատեքստում, իրանագետն ասաց, դա միայն դրական կարող է ազդել:
«Մենք գիտենք, որ Իրանը ԵՄ-ի հետ չունի նման պայմանագրեր: Ինչպես ԵԱՏՄ-ի պարագայում էի ես ասում, այս պարագայում ևս կարող եմ հաստատել, որ մենք կարող ենք համատեղ ապրանքներ արտադրել և «արտադրված է Հայաստանում» մակնշմամբ թե՛ ԵԱՏՄ շուկա, թե՛ եվրոպական երկրներ արտահանել, քանի որ այդ մաքսերի, տուրքերի առումով մեզ համար ավելի մեղմ վիճակ է: Այսինքն՝ շատ ձեռնտու պայմաններ կլինեն երկու երկրների համար էլ, մնում է, որ կարողանան համաձայնության գալ, գտնեն այն ապրանքները, որոնք կարող են համատեղ պատրաստել և բաց թողնել շուկաներ»,-ասաց նա:
Ջավան
Ահաբեկչության հայրը հյուրընկալում է հակաահաբեկչական կոալիցիային
Ռիադը հինգշաբթի օրը հյուրընկալել է երկու տարի առաջ սաուդցիների կողմից ստեղծված հակաահաբեկչական կոալիցիայի անդամ իսլամական 40 երկրի պաշտպանության նախարարների: Կոալիցիան ստեղծվել է մի երկրի ղեկավարը, ով համարվում է թաքֆիրական ահաբեկչության հայրը:
Նիստի ժամանակ Մոհամմեդ Բին Սալմանը իսլամական գաղափարախոսությունը համարել է ահաբեկչության ամենամեծ վտանգը: Արաբիայի գահաժառանգը խոստացել է, որ այսուհետ իսլամական երկրների բնակիչները չեն սարսափելու ահաբեկչության վտանգից: Նիստին բացակայում էին Իրանի, Իրաքի, Սիրիայի և Կատարի պաշտպանության նախարարները: Նիստի մասնակիցները համաձայնության են եկել ահաբեկչության դեմ պայքարի ճանապարհների շուրջ: Գերմանական «Deutsche Welle»-ն հաղորդել է.«Այսօր, երբ Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ը պարտվել է, պարզ չէ, թե Արաբիան ինչո՞ւ է կոալիցիա կազմել և դա ի՞նչ նպատակ է հետապնդում»: «Արաբիայի գանահաժանգի համար, ով փորձում է Արաբիայում ողջ իշխանությունն իր ձեռքում պահել, կոալիցիան համարվում է արաբական աշխարհի ղեկավարի դերում իր տեղն ապացուցելու միջոց»-հաղորդել է գերմանական «Deutsche Welle»-ն:
Վերջում ամփոփելով ասենք, որ լինելով ահաբեկչության օրրան, Արաբիան փորձում է հյուրընկալել արաբական երկրների ղեկավարներին ՝ անտեսելով ահաբեկչության ոչնչացման գործում Իրանի դերակատարությունը:
Շարղ
Ժնևյան բանակցությունների սեմին սրվել են ԱՄՆ-ՌԴ տարաձայնությունները
Ժնևում սիրիական բանակցությունների հերթական փուլը մեկնարկում է այն դեպքում, երբ ԻԼԻՊ-ն արդեն ոչնչանցվել է: Ընդդիմադիրների ավագ բանագնացն ասել է, որ կարելի է բանակցել ցանկացած թեմայի շուրջ: Ընդդիմությունը բանակցություններին մասնակցել է միասնական կազմով: Բանակցությունները մի կողմից ուղղված են ներքին տարաձայնությունների վերացմանը, իսկ մյուս կողմից ենթադրում են Սիրիայի կառավարության կողմնակիցների ու ընդդիմադիրների, այս դեպքում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական դաշտում ուժերի ցուցադրում: Ընդդիմադիրների խումբը նախագահում է Նասր Հարիրին: Ընդդիմությունը չի պնդում իշխանությունից Ասադի հեռացման վրա: Ու թեև ընդդիմությունը նախապայման չի սահմանել բանակցությունների համար, սակայն Ռիադում ունեցած նիստի ավարտին, իշխանափոխության գործընթացի մեկնարկը պայմանավորվել էր Բաշար Ասադի պաշտոնից հեռացմամբ:
2011 թ Սիրիայում ճգնաժամի մեկնարկից ի վեր, բանակցությունները գործնականում դարձան Ասադին իշխանության վրա պահելու Ռուսաստանի ցանկության և երկրում իշխանափոխության վրա ԱՄՆ պնդումների մարտադաշտը: ՄԱԿ-ի հետ այդ երկրների եռակողմ նիստում , կողմերը համաձայնության եկան բանակցություններ անցկացնել Սիրիայի իշխանությունների ու ընդդիմադիր թևի ներկայացուցիչների միջև: Այդ պայքարայի դաշտում պետք չէ մոռանալ նաև Արաբիայի և Թուրքիայի նման երկրների դերակատարությունը: Ռիադում հյուրընկալելով Սիրիայի ընդդիմադիրներին միասնական դարձնելու նպատակով նիստը , Արաբիան կրկին անգամ ապացուցեց ԱՄՆ-ին իր հավատարմությունը: Ռիադի նիստին մասնակից խմբերն աջակցվում էին ԱՄՆ-ի կողմից և դեմ էին բանակցությունների գործընթացին դեմոկրատ ուժերի ներկայությանը, քանի որ նրանց համարում էին Ասադի կառավարության համար այլընտրանքային տարբերակ, որոնք կառավարական ուժերի հեռացումից հետո, իրենց ձեռքն էին առել քրդաբնակ տարածքներում վարչական բաժնի վերահսկողությունը:
Թեջարաթ
Չինաստանը , արևելյան Եվրոպան և բրյուսելյան քաղաքական սկզբունքները
Հունգարիայում խոսվում է «Դեպի արևելք բաց դռներ»-ի մասին: Սերբերն այն «Վստահելի կապ» են որակում, իսկ Լեհաստանի կառավարությունն այն «Եզակի հնարավորություն» է համարում: Մյուս կողմից Եվրամիության անդամ երկրները դրական չեն արձագանքել Չինաստանի հետ արևելյան ու կենտրոնական Եվրոպայում 16 երկրի և Չինաստանի միջև կապերին: Դիվանագետներն անհանգստացած են, որ Չինաստանը շահարկելու է այդ երկրներում իր հեղինակությունը ՝ իր ձեռքում առնելով Եվրամիության հեղինակությունը և իրեն ծառայեցնելով Եվրոպայի արևելքում լարվածությունների տարածման երևույթը: Եվրոպական 16 երկրներ պատրաստվում են մասնակցել Հունգարիայում անցկացվելիք նիստին: Պարզ է , որ Պեկինի աստղը երևալու է Եվրոպայի կենտրոնում ու արևելքում: Չինաստանը 2012 թվականից է սկսել գրավել եվրոպական երկրներին: Չինասկան ընկերությունները 15 միլիարդ դոլարանոց ներդրում են կատարել այդ տարածքի ենթակառուցվածքներում: Հիշյալ 16 երկրները Չինաստանի համար դեպի ԵՄ տանող կամուրջ են: Լեհաստանը ողջունել է Չինաստանի ներդրումային առաջարկներին: Հարցի մյուս կողմն այն է, որ հիշյալ 16 երկրների հաջորդ քայլերը կարող են հակասել բրյուսելյան քաղաքական սկզբունքներին: