Գերմանիայում դանակով հարձակվել են Ալթենայի քաղաքապետի վրա
Նոյեմբերի 27-ի երեկոյան Գերմանիայում տղամարդը դանակով հարձակվել է Ալթենայի քաղաքապետի վրա և վիրավորել նրան: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը:
Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ հանցագործը երկուշաբթի օրը հարձակվել է Ալթենայի քաղաքապետ Անդրեաս Հոլշթայնի վրա, քանի որ նա փախստականներին աջակցելու դիրքորոշում ուներ:
Ալթենայի քաղաքապետին օգնելու փորձ կատարող քաղաքացիներից մեկը վիրավորվել է:
Գերմանիայի իշխանությունները հայտարարել են , որ հանցագործը ձերբակալվել է դեպքի վայրում:
Ըստ հաղորդման, 56-ամյա տղամարդը 30 սանտիմետր երկարությամբ դանակով հարձակվել է Ալթենայի քաղաքապետի վրա:
Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային հողի վարչապետ Արմին Լաշետը հայտնել է, որ իրավապահները ենթադրում են, որ հարձակվողը քաղաքական դրդապատճառներով է նման քայլի դիմել: