Գերմանիայում դանակով հարձակվել են Ալթենայի քաղաքապետի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i77197-Գերմանիայում_դանակով_հարձակվել_են_Ալթենայի_քաղաքապետի_վրա
Նոյեմբերի 27-ի երեկոյան Գերմանիայում տղամարդը դանակով հարձակվել է Ալթենայի քաղաքապետի վրա և վիրավորել նրան: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2017 15:01 Asia/Tehran
  • Գերմանիայում դանակով հարձակվել են Ալթենայի քաղաքապետի վրա

Նոյեմբերի 27-ի երեկոյան Գերմանիայում տղամարդը դանակով հարձակվել է Ալթենայի քաղաքապետի վրա և վիրավորել նրան: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը:

Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ հանցագործը երկուշաբթի օրը հարձակվել  է Ալթենայի քաղաքապետ Անդրեաս Հոլշթայնի վրա, քանի որ նա փախստականներին աջակցելու դիրքորոշում ուներ:

Ալթենայի քաղաքապետին օգնելու փորձ կատարող քաղաքացիներից մեկը վիրավորվել է:

Գերմանիայի իշխանությունները հայտարարել են , որ հանցագործը ձերբակալվել է դեպքի վայրում:

Ըստ հաղորդման, 56-ամյա տղամարդը 30 սանտիմետր երկարությամբ դանակով հարձակվել է Ալթենայի քաղաքապետի վրա:

Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային հողի վարչապետ Արմին Լաշետը հայտնել է, որ իրավապահները ենթադրում են, որ հարձակվողը քաղաքական դրդապատճառներով է նման քայլի դիմել: