ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է պաղեստինյան անկախ երկրի ստեղծումը
https://parstoday.ir/hy/news/world-i77271-ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարը_ողջունել_է_պաղեստինյան_անկախ_երկրի_ստեղծումը
Անտոնիո Գուտիերեշը ողջունել է պաղեստինյան անկախ երկրի ստեղծումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2017 08:48 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է պաղեստինյան անկախ երկրի ստեղծումը

Անտոնիո Գուտիերեշը ողջունել է պաղեստինյան անկախ երկրի ստեղծումը:

2017 թվականի նոյեմբերի 29-ին Պաղեստինի ժողովրդի հետ համաշխարհային միասնության օրվա առիթով իր ուղերձում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է. «Հասել է անկախ Պաղեստին ստեղծելու ժամանակը»:

Ուղերձում ասված է. «Պաղեստինի հարցը որպես հարց, որը երկրր ժամանակ մնացել է չլուծված, դրված է կազմակերպության օրակարգում»:

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի թիվ 181 բանաձևի ընդունումից 70 տարի անց, դեռևս չի ստեղծվել անկախ ու ինքնիշխան Պաղեստին երկիրը.»նշել է Գուտեեշը:

Անդրադառնալով պաղեստինյան խմբերի միջև վերջին բանակցություններին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է.«Պաղեստինյան խմբերի միջև միասնության հետ կապված հարցերը դրական ու ազդեցիկ ընթացք են ունենալու»:

Ուղերձում ասված է, որ պետք է վերջ դնել օկուպացված տարածքների կեսդարյա բռնազավթմանը: