Մամուլի տեսություն 29-11-2017
Իրանական ընկերությունները կարող են Հայաստանի միջոցով օգտվել ԵԱՏՄ շուկայից
Մարդոմսալարի
Իրանական ընկերությունները կարող են Հայաստանի միջոցով օգտվել ԵԱՏՄ-ի շահերից
Երեկ մեկօրյա այցով Երևան էր ժամանել ԻԻՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը : Այցը տեղի էր ունենում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով: Այցի ընթացքում Մոհամմեդ ջավադ Զարիֆն ասել է.«Հայաստանը Իրանի համար մշտապես եղել է շատ լավ հարևան»: Նրա խոսքով՝ չնայած հայ-իրանական միջպետական հարաբերություններն արդեն 25 տարեկան են՝ ամրապնդված քաղաքական սերտ կապերով, սակայն երկու ժողովուրդների միջև հարաբերությունները դարավոր են: Նախարար Զարիֆն ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը հատուկ հարգանք է տածում հայ ժողովրդի հանդեպ: ԻԻՀ ԱԳ նախարարի խոսքերով, մասնավոր բաժինը համարվում է տնտեսական հարաբերությունների շարժիչ ուժը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրը Երևանում Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև բարձր մակարդակի ակտիվ փոխայցելությունների մասին և ընդգծել, որ դրանք հնարավորություն են տալիս էլ ավելի մեծ հոգատարությամբ զարգացնել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքի վրա կառուցված միջպետական հարաբերությունները: ՀՀ նախագահը հավելել է.«Իրանի տնտեսական համագործակցությունների ընդլայնման համար արգելքներ չկան և Երևանը մշտապես հատուկ կարևորություն է տվել Իրանի հզորությանը»: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները նույն ոգով կշարունակվեն նաև ապագայում:
Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցի շրջանակում Հայաստանի զարգացման հիմնադրամը երկու երկրների ձեռներեցների եւ տնտեսական ոլորտի պաշտոնյաների մասնակցությամբ կազմակերպել է Հայ-իրանական գործարար համաժողով։ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հանդիպում է ունեցել նաև ՀՀ վարչապետի հետ: «Իրանական ընկերությունները կարող են Հայաստանի միջոցով օգտվել ԵԱՏՄ-ի առավելություններից». ասել է Կարեն Կարապաետյանը: «Իրանն ու Հայաստանը պետք է լավապես շահագործեն ազատ առևտրի գոտիների տարողությունը»,-հավելել է Զարիֆը: Անդրադառնալով Իրան-ԵԱՏՄ բանակցությունների ավարտին, Իրանի ԱԳ նախարարը հավաստել է.«Իրան-Հայաստան հարաբերությունները աճող ընթացք ունեն և երկկողմ հարաբերությունների զարգացման ճանապարհին արգելքներ չկան»:
Իրան
Հարիրի.«Չեն խոսելու այն մասին, թե Արաբիայում ի՞նչ է տեղի ունեցել»
Նոյեմբերի սկզբին Լիբանանի վարչապետը Ռիադում հայտարարեց իր հրաժարականի մասին : Երկիր վերադառնալուց հետո, նա հրաժարվեց իր որոշումից , իսկ այսօր հրաժարվում է խոսել այն մասին, թե ի՞նչ է տեղի ունեցել Արաբիայում:
Հարիրին ասել է , որ ցանկացել է «դրական շոկ» հասցնել ժողովրդին: Լիբանանյան աղբյուրները համոզված են, որ Արաբիայում նա եղել է սաուդցիների ճնշման տակ: Թեև իր ելույթում Հարիրին ասել է, որ սաուդական ռեժիմի կողմից իր դեմ ճնշում չի գործադրվել, սակայն որոշ հարցերին պատասխանելիս նրա լռությունն ապացուցում է , որ նա եղել է Ռիադի կառավարության պատանդը: Նույնիսկ երկիր վերադառնալուց հետո, նա հետևում է սաուդական քաղաքականությանը: Երկու շաբաթ Ռիադում մնալուց հետո, Ֆրանսիայի և Եգիպտոսի միջնորդությամբ, նա հեռացավ Արաբիայից և մեկնեց Ֆրանսիա, ապա Լիբանան վերադարձավ:
Սկզբում Հարիրին Հեզբոլլահի կողմնակիցն էր: Նույնիսկ նրա կառավարության որոշ անդամներ այդ կուսակցությունից են: Իսկ այսօր նա սպառնալիքով է խոսում:
Հարիրին խոսում է Լիբանանի վարչապետի պաշտոնում մնալու համար իր նախապայմանների մասին, մինչդեռ երկրի նախագահը հույս է հայտնել, որ Լիբանանը զարգացնելու է արաբական ու ոչ-արաբական երկրների հետ իր հարաբերությունները: Միշել Աունի պաշտոնավարումից երկու տարի առաջ, Լիբանանը քաղաքական փակուղում էր: Այսօր ժողովուրդը մտադիր է թաթափել օտարների լուծը: Լիբանանի նախագահը, վարչապետը և խորհրդարանի նախագահն այսօր միասնական հայտարարություններ են հանդես գալիս: Ուրեմն կարելի է լավատեսորեն սպասել դրական փոփոխությունների:
Շարղ
Անանուն փոքրամասնություն
Հռոմի Պապը Մյանմայում հանդիպել է Անֆ Սանգ Սուչիի հետ: Իր ելությում Ֆրանցիսկոս Պապը ոչ խոսել է մուսուլման փոքրամասնությունների նկատմամբ Մնայնայի բանակայինների հալածանքների, ոչ էլ արտաբերել է ռոհինգյա բառը: Նա միայն խոսել է այն մասին, որ ժողովուրդը ծանր պայմաններում է:
Հռոմի Պապը խոսել է Մյանմայում իրականացվող բռնությունների և այն մասին, որ 620 հազար հոգի Ռախինի նահանգում բռնության ու կոտորածի են ենթարկվել և փախել են Բանգլադեշ, որտեղ ճամբարներում կենցաղային պայմանները ծայրահեղ ծանր են: Սուչին, ով ավելի վաղ արժանացել էր նոբելյան խաղաղության մրցանակի միայն լռել է:
Օքսֆորդի քաղխորհուրդը վերջերս հետ է վերցրել Սուչիին պարգևած մրցանակը: Բոլորը հուսով են, որ Պապը կարող էր բարելավել ռոհինգյա մուսուլմանների վիճակը, սակայն նրա պահպանողական դիրքորոշումը հօդս ցնդեց բոլոր հույսերը:
tert.am
ՆԱՏՕ-ն Թուրքիային անհրաժեշտ օգնություն չցուցաբերեց. Յըլդըրըմ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիային անհրաժեշտ օգնություն չցուցաբերեց ռազմական ոլորտում, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան բազմիցս ենթարկվել է Սիրիայի կողմից հրթիռային հարձակման, ՆԱՏՕ-ն չի ձեռնարկել ոչ մի քայլ երկրի պաշտպանության համար։
Նա ընդգծել է, որ հենց դրանից ելնելով էլ Թուրքիան իր տարածքի պաշտպանության համար ձեռք է բերել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը։
«Թուրքիան իրավունք ունի ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցներն իր տարածքի պաշտպանության համար»,- ասել է Յըլդըրըմը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ կապված ՆԱՏՕ-ի տարբեր պաշտոնյաներից եկող արձագանքներին։ Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ C-400-ի գնման հետ կապված իրենց որոշումն այլևս անբեկանելի է:
«Մենք գնել ենք C-400-ը, այս գործը փակված է», - ասել է Էրդողանը: