Մամուլի տեսություն 30-11-2017
https://parstoday.ir/hy/news/world-i77355-Մամուլի_տեսություն_30_11_2017
255 էջերում տպագրված Իրանի 12-րդ կառավարության 100-օրյա զեկույցի գրքում կառավարության գլխավոր նվաճումներն ընդգծվելուց բացի, նաև ներկայացված են բոլոր ոլորտներում, հատկապես առողջության ոլորտում կառավարության առաջիկա ծրագրերն ու ուղեգիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2017 06:59 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 30-11-2017

255 էջերում տպագրված Իրանի 12-րդ կառավարության 100-օրյա զեկույցի գրքում կառավարության գլխավոր նվաճումներն ընդգծվելուց բացի, նաև ներկայացված են բոլոր ոլորտներում, հատկապես առողջության ոլորտում կառավարության առաջիկա ծրագրերն ու ուղեգիծը:

Իրան

Իրանցիների կյանքի միջին տևողությունը հասել է 75,6 տարվա

 

255 էջերում տպագրված Իրանի 12-րդ կառավարության 100-օրյա զեկույցի գրքում կառավարության գլխավոր նվաճումներն ընդգծվելուց բացի, նաև ներկայացված են բոլոր ոլորտներում, հատկապես առողջության ոլորտում կառավարության առաջիկա ծրագրերն ու ուղեգիծը: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, 12-րդ կառավարության 100-օրյա զեկույց գրքում տեղ գտած տվյալների համաձայն, առողջապահական ու բժշկական ծառայություններին հասանելիության ցուցանիշը 100 տոկոս է և  բոլոր իրանցիներն օգտվում են նման ծառայություններից: Կյանքի միջին տևողությունը, որ իրանական 1384 թվականին 70,4 տարի էր, 1390 թվականին՝ 72,5, 1393 թվականին՝ 74, իսկ 1395 թվականին՝ 75,6 տարու է հասել: Համաձայն այս զեկույցի՝ վերջին տարիներին Իրանում կյանքի միջին տևողության աճը պայմանավորված է մինչև 5 տարեկան երեխաների մահացության թվի կրճատմամբ, բժշկական ծառայություններին ժողովրդի հասանելիության մեծացմամբ, գրագիտության մակարդակի բարձրացմամբ ու նաև գյուղական տարածքների համար ստեղծված հնարավորություններով:

 

 

Քեյհան

Իսրայելն ափարթայդի վատագույն տեսակն է

 

Նելսոն Մանդելայի թոռը Սիոնիստական ռեժիմի հանգագործությունների նկատմամբ աշխարհի լռությունն ամոթալի է համարել: Նա ասել է, որ Իսրայելն ափարթայդի կամ րասայական խտրականության վատագույն օրինակն է:

Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ և ափարթայդի դեմ շարժման առաջնորդ Նելսոն Մանդելայի թոռը՝ Զոլիոլիլ Մանդելա Մանդելան, ով զավթված Պաղեստին էր այցելել, հայտարարել է. «Պաղեստինցիներն ամենավատ տեսակի ափարթայդի ականատեսն են»:

Իսրայելին բոյկոտի ենթարկելու շարժման պաշտպաններից համարվող Մանդելա Մանդելան, ով Հորդանան գետի արևմտյան ափին է գտնվում ընդգծել է, որ հանդիպելու է պաղեստինցի պաշտոնատարներին, սակայն սիոնիստների հետ որևէ զրույց չի ունենալու:

«Ջեռուզալեմ Փոստ» օրաթերթի ընդգծմամբ, Մանդելան Պաղեստինի ազգային միասնականության կառավարության վարչապետ Ռամի Ալ-Համդոլլահի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ասել է. «Հորդանան գետի ափին իմ այցելած քաղաքավանները հիշեցնում են այն, ինչից մենք տառապել ենք Հարավային Աֆրիկայում: Մենք էլ շրջապատված էինք բազմաթիվ քաղաքավաններով ու իրավունք չունեինք ազատորեն տեղափոխվել:

Նա «Ռոյալ Նյուզ Ինգլիշ»-ին տված հարցազրույցում ասել է. «Այն, ինչը  մենք ճաշակել ենք Հարավային Աֆրիկայում, հավասար է պաղեստինցիների կրած տառապանքի միայն մի բաժնին..Պաղեստինցիներն արտաքսվում են իրենց տարածքներից ու դա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է»:

Հարավային Աֆրիկայում ափարթայդի դեմ շարժման առաջնորդի թոռը հավելեցլ է. «Այն, որ աշխարհը լուռ հետևում է  Իսրայելի  ռեժիմի կողմից իրականացվող ոճրագործություններին է, ամոթալի է ու  խայտառակություն»:

 

 

Ռեսալաթ

Մանաման պայթյունի սեմին է

 

Այաթոլլահ Իսա Ղասեմի առողջական վիճակը կտրուկ վատանում է:

Ալե Խալիֆայի ատելի ռեժիմն Ալե Սաուդի ընկերակցությամբ պաշարման մեջ պահելով Իսա Ղասեմի բնակարանը, ծանր պայմաններ է ստեղծել այդ պայքարող հոգևորականի համար: Սաուդցիների ու Ալե Խալիֆայի համատեղ քայլն ու Շեյխ Իսա Ղասեմին վերացնելու նրանց ջանքը, զայրույթ է պատճառել Բահրեյնի ժողովրդին: Անկասկած նրա հետ ինչ էլ  որ պատահի,  ծանր հետևանքներ կունենա սաուդական ռեժիմի ու Բահրեյնում իշխող ռեժիմի համար: Բահրեյնի իրավունքի ու ժողովրդավարության կենտրոնը հայտարարել է, որ Շեյխ Իսա Ահմեդ Ղասեմը ներքին արյունահոսությունն ու սուր ցավեր ունի,   և նրա կյանքը վտանգված է: «Մերաթ-ալ-Բահրեյն» կայքէջի հաղորդման համաձայն՝ կենտրոնի տնօրեն Սեյեդ Ահմեդ Ալ-Վեդաին ասել է. «Բահրեյնի իշխանությունները կրակի հետ են խաղում և ականավոր հոգևորականներին, այդ թվում Այաթոլլահ Իսա Ղասեմին զրկում են բժշկական ծառայություններին: Չնայած առաջացած տարիքին ու առողջական ծանր վիճակին, նրան տնային կալանքի տակ են պահում և դա վկայում է իշխանավորների վայրագության ու դաժանության մասին»:

 

 

Ալիք

 

Աղւան Վարդանեանը՝ ՍԾՏՀ ԽՎ-ի հակահայկական գործողությունների մասին. «ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը»

 

ՀՀ ԱԺ Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության քարտուղար, Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) հայկական պատվիրակության անդամ Աղւան Վարդանյանը, անդրադառնալով փաստին, որ ՍԾՏՀ ԽՎ-ում առանց ՀՀ պատվիրակության քննարկվել եւ փոփոխություն է մտցվել տարածաշրջանի հակամարտությունների մասին հռչակագրում, ասաց, որ դրանում ռեալ դերակատարությոիւն ունեն Թուրքիան և Ադրբեջանը։ Գրում է «tert.am»-ը:

Աղվան Վարդանյանը ներկայացրեց, որ երբ սկսվեց վեհաժողովը, բացման արարողութիւնից հետո հանկարծ պարզվեց, որ պատվիրակությունների ղեկավարները վեհաժողովի գլխավոր քարտուղարի և ուկրաինական պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ հավաքվել են առանձին և ինչ-որ հարց են քննարկում` առանց հայկական պատվիրակութեան ղեկավար Գագիկ Մինասյանի:

«Ակնհայտ էր, որ փորձ է արվում շրջանցել հայկական պատվիրակութեանը և որոշ պետությունների շահերից բխող հռչակագրում փոփոխություններ մտցնել: Մոտ մէկ ժամ պատվիրակությունների բոլոր անդամները սպասում էին դահլիճում և երբ  կազմակերպիչները վերադարձան, մեր պատվիրակության ղեկավարը բոլորիս հետ խորհրդակցելով հայտարարեց դահլիճում, որ սա անընդունելի երևույթ է, նման բան երբեք չի եղել և մեր պատւիրակութձունը լքեց վեհաժողովի դահլիճը»,- ասաց նա:

 

 

Ժամանակ

«Ժամանակ». Այսօր կառավարությունում գազի վերաբերյալ 2 որոշում է հաստատվելու. ՌԴ-ն գազի գինը հաջորդ տարվա համար թողնում է անփոփոխ 

 

«Այսօր ՀՀ կառավարությունն իր նիստում գազի վերաբերյալ երկու որոշում է հաստատելու: Որոշում­ների համաձայն՝ պետք է Հայաստանի և Ռուսաստանի կառավա­րությունների միջև 2013թ. տեղի ունեցած հայտնի գործարքի՝ «ՀայՌուսգազարդ» ընկերության վերջին 20 տոկոսն էլ «Գազպրոմին» տալու վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարվեն: Ընդ որում՝ նույն որոշումը պետք է ընդունի նաև ՌԴ կառավարությունը: Արդեն հե­տագա արձանագրություններում նշվում է, որ համաձայնագրի կե­տերից մեկում 2017թ. նոյեմբերի 1-ը պետք է փոխել 2018թ. նոյեմ­բերի 1-ը ժամկետով: Ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է գազի գնին: Երկկողմանի այս որոշումներով ՌԴ-ն ՀՀ-ին մատակարարվող գազի գինը հաջորդ տարվա համար թողնում է անփոփոխ՝ 1000 խորանարդ մետրի համար 150 դոլար»,-գրում է թերթը: