Եվրոպայում մուսուլման բնակչության թվի աճը
https://parstoday.ir/hy/news/world-i77363-Եվրոպայում_մուսուլման_բնակչության_թվի_աճը
Ամերիկյան հետազոտական մի կազմակերպություն հայտարարել է, որ ապագա տասնամյակների ընթացքում Եվրոպայում ավելանալու է մահմեդական բնակչության թիվը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2017 07:36 Asia/Tehran
  • Եվրոպայում մուսուլման բնակչության թվի աճը

Ամերիկյան հետազոտական մի կազմակերպություն հայտարարել է, որ ապագա տասնամյակների ընթացքում Եվրոպայում ավելանալու է մահմեդական բնակչության թիվը:

Ֆրանս պրես գործակալության հաղորդմամբ, «Փիու» հաստատության հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ մինև 2050թ. Եվրոպայի բնակչության 7-14 տոկոսը մուսուլմաններ են լինելու, մինչդեռ 2016թ. այդ թիվը կազմել է 4 տոկոս:

Այդ հետազոտությունը կատարվել է հաշվի առնելով միջին տեմեպերով էմիգրանտների ներհոսքի ամբողջական դադարը և  առաջիկա տարիների ընթացքում միգրացիայի աճը:

Հաստատությունը կանխատեսում է, որ նույնիսկ փախստականների ներհոսքի լիովին դադարեցման դեպքում Ֆրանսիայում 2016թ. 5մլն. 700 հազար կազմող մուսուլմանների թիվը 2050թ. հասնելու է 8 մլն. 600 հազարի:

Այս թիվը ցույց է տալիս, որ Եվրապայի ամենամեծ մուսուլման հասարակությունը լինելու է Ֆրանսիայի մուսուլման բնակչությունը: