Ձախամետ ակտիվիստները ցույց են անցկացրել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i77543-Ձախամետ_ակտիվիստները_ցույց_են_անցկացրել_Այլընտրանք_Գերմանիայի_համար_կուսակցության_դեմ
Հարյուրավոր ձախամետ ակտիվիստներ ցույց են անցկացրել «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղական կուսակցության դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2017 15:05 Asia/Tehran
  •  Ձախամետ ակտիվիստները ցույց են անցկացրել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության դեմ

Հարյուրավոր ձախամետ ակտիվիստներ ցույց են անցկացրել «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղական կուսակցության դեմ:

 Rusiya Al-Yaum հեռուսաալիքի հաղորդման համաձայն՝ հարյուրավոր ձախամետ ակտիվիստներ նախքան «Այլընտրանք Գերմանիայի համար»(AFD)  ծայրահեղական կուսակցության նիստի անցկացումը, շաբաթ օրը ցույց են անցկացրել Հանովվեր քաղաքում:

Երկրի իշխանությունները կուսակցության կողմնակիցների և ցուցարարների միջև բռնությունների ծագումը կանխելու համար հակախռովարար ոստիկաններ էին տեղակայել հանրահավաքի վայրերում:

Անգելա Մերկելի գլխավորած «Քրիստոնեա-դեմոկրատական»   և «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունների կոալիցիան 2017 թվականի սեպտեմբերի 24-ի կայացած պառլամենտական ընտրություններում շահել էր ձայների 33 տոկոսը:

Արդեն  ավելի քան երկու ամիս է` այդ երկրում ավարտվել են պառլամենտական ընտրությունները, սակայն նոր կառավարություն այդպես էլ չի ձևավորվել: