Ամերիկացի ուսանողները հանրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն պաղեստինցիների
https://parstoday.ir/hy/news/world-i77545-Ամերիկացի_ուսանողները_հանրահավաք_են_կազմակերպել_ի_պաշտպանություն_պաղեստինցիների
Ամերիկացի ուսանողները հանրահավաք են կազմակերպել և իրենց աջակցությունն են հայտնել Պաղեստինի ժողովրդին և ԱՄՆ-ի սևամորթներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2017 15:23 Asia/Tehran
  • Ամերիկացի ուսանողները հանրահավաք են  կազմակերպել ի պաշտպանություն պաղեստինցիների

Ամերիկացի ուսանողները հանրահավաք են կազմակերպել և իրենց աջակցությունն են հայտնել Պաղեստինի ժողովրդին և ԱՄՆ-ի սևամորթներին:

Ինչպես հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը, մի խումբ ամերիկացի ուսանողներ Պաղեստինի ժողովրդին և ԱՄՆ-ի սևամորթներին իրենց աջակցությունը հայտնելու նպատակով բողոքի հանրահավաք են անցկացրել Վաշինգտոնում:

Հանրահավաքի ժամանակ, «Վաշինգտոն Դի Սի» խմբի  առաջնորդ Ափրիել Գագենզը ելույթ է ունեցել  Պաղեստինի ժողովրդի դեմ բռնության և ԱՄՆ-ում տիրող ռասիզմի մասին :

«Հրեաների ձայնը հանուն խաղաղության» խմբի առաջնորդ Բենջամին Դագլասը ևս իր աջակցությունն  է հայտնել  Պաղեստինի ժողովրդի և սևամորթների պաշտպանությանը նվիրված ժողովրդական շարժումների նկատմամբ:

Ամերիկացի ուսանողները և քաղաքացիական ակտիվիստները ծավալուն քայլեր են կատարել Իսրայելի ռեժիմին բոյկոտի ենթարկելու համար:

Իսրայելի ռեժիմին բոյկոտելու ուսանողական շարժումը կոչվում է BDS: