Ռուսաստանի եւ Չինաստանի համագործակցությունը նպատակաուղղված է տարածաշրջանում ԱՄՆ զսպմանը․ փորձագետ
https://parstoday.ir/hy/news/world-i77553-Ռուսաստանի_եւ_Չինաստանի_համագործակցությունը_նպատակաուղղված_է_տարածաշրջանում_ԱՄՆ_զսպմանը_փորձագետ
Այն, որ Ռուսաստանը Չինաստանին մատակարարելու է Ս-400 հակաօդային պաշտպանության նորագույն համակարգեր, բոլորին հայտնի է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2017 16:39 Asia/Tehran
  •  Ռուսաստանի եւ Չինաստանի համագործակցությունը նպատակաուղղված է տարածաշրջանում ԱՄՆ զսպմանը․ փորձագետ

Այն, որ Ռուսաստանը Չինաստանին մատակարարելու է Ս-400 հակաօդային պաշտպանության նորագույն համակարգեր, բոլորին հայտնի է։

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է  Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։

Նրա խոսքով՝ այս տեղեկությունը որեւէ մեկի համար գաղտնիք չէ, քանի որ պայմանագիրը արդեն ստորագրվել է: «Ինչ կլինի հետո, ես չգիտեմ: Սակայն արդեն տեղի է ունեցել համատեղ զորավարժություններ, այդ թվում՝ հակահրթիռային պաշտպանության համակարգերի ներգրավմամբ»,-ասել է Խրամչիխինը` հավելելով, որ այդ զորավարժությունները ուղղված են ԱՄՆ-ի կողմից հնարավոր ագրեսիայի հետմղմանը եւ հիմնականում պայմանավորված են Կորեական թերակղզում տեղ գտած ճգնաժամով:

Հիշեցնենք, որ Չինաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցզյանը ասել է, որ Չինաստանը եւ Ռուսաստանը հետագայում մտադիր են ամրապնդել համագործակցությունը հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության ոլորտներում:

News.am