Ռուսաստանի եւ Չինաստանի համագործակցությունը նպատակաուղղված է տարածաշրջանում ԱՄՆ զսպմանը․ փորձագետ
Այն, որ Ռուսաստանը Չինաստանին մատակարարելու է Ս-400 հակաօդային պաշտպանության նորագույն համակարգեր, բոլորին հայտնի է։
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։
Նրա խոսքով՝ այս տեղեկությունը որեւէ մեկի համար գաղտնիք չէ, քանի որ պայմանագիրը արդեն ստորագրվել է: «Ինչ կլինի հետո, ես չգիտեմ: Սակայն արդեն տեղի է ունեցել համատեղ զորավարժություններ, այդ թվում՝ հակահրթիռային պաշտպանության համակարգերի ներգրավմամբ»,-ասել է Խրամչիխինը` հավելելով, որ այդ զորավարժությունները ուղղված են ԱՄՆ-ի կողմից հնարավոր ագրեսիայի հետմղմանը եւ հիմնականում պայմանավորված են Կորեական թերակղզում տեղ գտած ճգնաժամով:
Հիշեցնենք, որ Չինաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցզյանը ասել է, որ Չինաստանը եւ Ռուսաստանը հետագայում մտադիր են ամրապնդել համագործակցությունը հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության ոլորտներում:
News.am