Մամուլի տեսություն 03-12-2017
«Վաթերգեյթ»-ի սկանդալն ԱՄՆ-ի պատմության քաղաքական ամենամեծ սկանդալն է, որ տեղի ունեցավ 1972-ից 1975 թվականների ընթացքում Վաշինգտոնի նույնանուն հյուրանոցում և հանգեցրեց ԱՄՆ ժամանակի նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականին:
Խոռասան
Նիքսոնի ոգին հետ է կանչվում Թրամփի կողմից պաշտոնանկ արվածների շրջանակի կողմից
«Վաթերգեյթ»-ի սկանդալն ԱՄՆ-ի պատմության քաղաքական ամենամեծ սկանդալն է, որ տեղի ունեցավ 1972-ից 1975 թվականների ընթացքում Վաշինգտոնի նույնանուն հյուրանոցում և հանգեցրեց ԱՄՆ ժամանակի նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականին: Այդ ժամանակ և ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքում FBI-ի մի խումբ պաշտոնատարներ մտան «Վաթերգեյթ» հյուրանոցի շենքում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ընտրական շտաբը և գաղտնալսման սարքեր տեղադրելով, տարբեր նպատակներով գողացան մի շարք փաստաթղթեր: Այնուհետև երբ պարզվեց, որ Կոնգրեսը որոշում է իմպիչմենտի ենթարկել Նիքսոնին, նա 1974 թվականի օգոստոսի 8-ի գիշերը հրաժարվեց նախագահի պաշտոնից:
Դրանից հետո Նիքսոնի ոգին շարունակ շրջել է Սպիտակ տան սենյակներում, այնպես որ ԱՄՆ-ի 37-րդ նախագահի ճակատագրին արժանանալը մշտական մղձավանջ է համարվել Սպիտակ տան բնակիչների համար: Այսօր՝ 2017 թվականին, Նիքսոնի հրաժարականից ավելի քան չորս տասնամյակ անց, այդ մղձավանջը կարծես իրականություն է դառնում Թրամփի համար ու նոր «Վաթերգեյթ» է ձևավորվում: Թրամփն ու նրա խումբը մեղադրվում են 2016 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ռուսներից օգնություն ստանալու մեջ : Սկզբում թվում էր, որ Ռուսաստանի միջամտությունը հավանաբար կատարվել է առանց Թրամփի ընտրական շտաբի տեղեկության ու նրանց շահերի ուղղությամբ: Սակայն ԱՄՆ-ի անվտանգության պաշտոնը երեք ամիս զբաղեցնելուց հետո հրաժարական ներկայացրած Մայքլ Ֆլինն ուրբաթ օրը դատավորի առաջ հաստատեց, որ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանի հետ իր շփումների կապակցությամբ սուտ ցուցմունքներ է տվել FBI-ին: Նա ասաց, որ ռուսների հետ իր շփումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի նոր կառավարության փոխանցումային խմբում ավագ մի պաշտոնատարի պատվերով: Ավելի վաղ, ԱՄՆ-ի ԶԼՄ-ները բացահայտել էին այս գործում Թրամփի փեսայի ու ավագ խորհրդական Ջերդ Քուշների դերակատարությունը:
Ռեսալաթ
Թրամփի և Նեթանյահուի ինքնասպանությունը
Նշվում է, որ ԱՄՆ սկանդալային նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մեկ այլ հիմարություն թույլ տալ միջազգային համակարգում: Այն պայմաններում, երբ Թրամփը խիստ դժգոհ է Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ-ի կրած պարտություններից, Սիոնիստական անօրինական ռեժիմին պաշտպանելու նպատակով, մտադիր է Երուսաղեմն այդ ռեժիմի մայրաքաղաք հայտարարել: Դա ի տես այն բանի, որ ամբողջ աշխարհը միավորված դեմ է Թրամփի հավանական այդ քայլին: ԱՄՆ կառավարության մի պաշտոնատար հայտարարել է, որ Թրամփը հավանաբար չորեքշաբթի օրը Երուսաղեմը պաշտոնապես կճանաչի որպես Իսրայելի մայրաքաղաք: Դա անկասկած հանգեցնելու է պաղեստինցիների ու միջազգային հանրության կողմից քննադատությունների ալիքի: Այդուհանդերձ հնարավոր է, որ ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշման գործադրումը կրկին հետաձգվի: Սպիտակ տան մեկ այլ պաշտոնատար անդրադառնալով այդ հայտարարությանն ասել է, որ հնարավոր է Թրամփը որդեգրի այդ մասին որոշումը վեց ամսով հետաձգելու իր նախորդների քաղաքականությունը: Այդ պատասխանատուներն ընդգծել են, որ քննարկվող լուծումներից մեկը կարող է լինել այն, որ Թրամփն իր օգնականներին կարգադրի հրաժարվել ձգձգված նախագծից և այդպիսով ապացուցի, որ դեսպանատան տեղափոխելու հարցն ի վերջո իրականություն է դառնալու:
Քեյհան
Իսրայելն աշխարհի ամենադաժան ռեժիմներից մեկն է
«Հաարեց» իսրայելական օրաթերթի թղթակիցն Ավստրալիայում ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի կազմակերպված ժողովրդական հավաքի ժամանակ հայտարարել է, որ այդ ռեժիմը երկրագնդի վրա գոյություն ունեցող ամենադաժան ու չարագործ ռեժիմներից է: Նա նշել է, որ 11 տարի շարունակ երկու միլիոն մարդկանց Գազայի հատվածում բանտարկելն այդ ռեժիմին դաժան լինելու ապացույցն է:
«Հաարեց» օրաթերթի թղթակից Գեդեոն Լևին Պաղեստինը պաշտպանելու նպատակով ավստրալիական մի հաստատության կազմակերպած նիստում խիստ քննադատության ենթարկելով Սիոնիստական ռեժիմին, ասաց. «Իսրայելը երկրագնդի վրա գոյություն ունեցող ամենաչարագործ ռեժիմներից մեկն է ու ես դա չեմ չափազանցնում, քանի որ այդ ռեժիմը Գազայի շուրջ ստեղծել է աշխարհում ամենամեծ վանդակն ու բանտը: Մենք իրապես պիտի տեսնենք, թե ի՞նչ է պատահում, երբ երկու միլիոն մարդկանց 10-11 տարի փակում են մի բանտում»: «Ֆելեստին-ալ-Յոմ»-ի հաղորդման համաձայն՝ իսրայելցի թղթակիցն այնուհետև աշխարհի ժողովուրդներին կոչ է արել չխաբվել այն քարոզչությամբ, որը շարունակ կրկնում է, թե «Իսրայելը Միջին Արևելքում ամենաժողովրդավար պետությունն է» և իմանակ, որ Իսրայելի կառավարությունը Միջին Արևելքի ամենադաժան պետությունն է:
Լրագիր
Դեկտեմբերի 6-ին Վիեննայում Ղարաբաղի խնդրով կոնսենսուսը կվերահաստատվի
Սերժ Սարգսյանը Մինսկում ՀԱՊԿ վեհաժողովին մասնակցելուց հետո մեկնել է ԼՂ: Չնայած նշվում է, որ սա ավանդական ամենամյա այց է, այն հատկանշական է մի շարք իրադարձությունների ֆոնին:
Գլխավոր իրադարձություններից մեկը կլինի Վիեննայում դեկտեմբերի 6-7-ին: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակում հանդիպելու է Հայաստանի ԱԳ նախարարին:
Այս վեհաժողովին ներկա են լինելու նաեւ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ արտաքին գործերի նախարարները, իսկ Լավրովի ու Թիլերսոնի հանդիպման մասին արդեն հայտարարվել է: Մինսկի խմբի համանախագաների մասնակցությամբ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում կազմակերպվելու՞ է:
Դա չի բացառվում, եթե ղարաբաղյան կարգավորման որոշակի հայեցակարգ է ընդունվել: Տարբեր ատյաններից Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների շքերթը վկայում է, որ որոշակի կոնսենսուս կա: Կոնսենսուսի տրամաբանությունն անձամբ Թիլերսոնն է հայտարարել մոտ մեկ ամիս առաջ: Դրա էությունն այն է, որ Ղարաբաղում ռազմական գործողություններն անթույլատրելի են, այնտեղ պետք է հետաքննության մեխանիզմներ ներդրվեն, իսկ կարգավորմամբ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղվի: Նոյեմբերի 9-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդում այդ հայտարարությանը միացել են Ռուսաստանն ու Եվրամիությունը: Հետո անսպասելի Թուրքիան է միացել. այդ մասին նախարար Չավուշօղլուն հայտնել է Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը:
Իրանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները եւս Երեւանում հայտարարել են խաղաղ կարգավորմանն աջակցելու մասին: Ավելի վաղ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին նշել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը, իսկ նոյեմբերի 30-ին Մինսկի խմբի ջանքերին ու խաղաղ կարգավորմանն աջակցություն է հայտնել նաեւ ՀԱՊԿ խորհուրդը:
Վիեննայի հանդիպումը կամրագրի՞ արդեն հայտարարված կոնսենսուսը եւ կդառնա՞ դրա իրագործման համար միջոցառումների սկիզբ:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
Ալիք
Կատարի ԱԳ նախարար. «Իրանի հետ ուղղակի բանակցություներն անհրաժեշտ են»
Իրանը մեր հարևանն է: Մեր միջև կան որոշակի տարաձայնություններ, որոնք կարելի է կարգավորել երկխոսության միջոցով: Այս մասին Հռոմում կայացած «Միջերկրական երկխոսություն» ֆորումի ժամանակ հայտարարել է Կատարի վարչապետի տեղակալ, ԱԳ նախարար Մուհամմեդ բեն Աբդոլրահմամ ալ Սանին: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
«Մերձավոր Արևելքի երկրներին անհրաժեշտ է ուղղակի երկխոսություն, որպեսզի պարզեն անվտանգութեան ոլորտում իրենց առաջնահերթությիւնները, խուսափեն նոր ճգնաժամերից և ծավալեն փոխգործակցություն»,- ասել է Կատարի ԱԳ նախարարը՝ նշելով, որ պաշտոնական Դոհան տևական ժամանակ է, ինչ իր հարևաններին երկխոսության առաջարկ է ներկայացրել, որը, սակայն, մերժվել է նրանց կողմից:
Անդրադառնալով Իրանի հետ տարածաշրջանի որոշ երկրների տարաձայնություններին, Կատարի արատաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Իրանի հետ կան որոշակի տարաձայնություններ, որոնք, սակայան, չպէտք է վերաճեն դիմակայության: