Լավրովը զգուշացրել է Արևելյան Եվրոպայում հակառուսական տրամադրություններ տարածելու կապակցությամբ
ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ նախկին Խորհրդային միության պետություններում հակառուսական տրամադրություններ տարածելն անարդյուն ու անիմաստ է:
ԻՏԱՌ ՏԱՍ գործակալության հաղորդման համաձայն՝ Բելառուսի հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում, Լավրովը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի հարևան ու բարեկամ պետությունները ցանկանում են բարեկամական հարաբերություն ունենալ իրենց գործընկերների հետ:
Լավրովը հավաստիացրել է, որ Մոսկվան լավատեղյակ է Արևելքի մասնակցությամբ գործընթացը չարաշահելով հակառուսական տրամադրություններ տարածելու որոշ երկրների քայլերի մասին:
Եվրամիությունը նախկին Խորհրդային միության 6 պետություններին՝ Հայաստանին, Ուկրաինային, Ադրբեջանին, Վրաստանին, Մոլդովային և Բելառուսին առևտրական օգնություններ ու հարաբերությունների սերտացում է խոստացել:
Լավրովը նշել է, որ հակառակ ՆԱՏՕ-ին, ՀԱՊԿ-ն չի սպառնում որևէ երկրի և գործունեություն է ծավալում միայն անդամ պետությունների տարածքում, նրանց անվտագությունը բարձրացնելու նպատակով:
ՀԱՊԿ-ն հիմնադրվել է 1992 թվականին: Կազմակերպությանն անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
Վերջին տարիներին ՆԱՏՕ-ն գործունեություն է ծավալել Ռուսաստանի սահմանների մոտակայքում: