Լավրովը զգուշացրել է Արևելյան Եվրոպայում հակառուսական տրամադրություններ տարածելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i77599-Լավրովը_զգուշացրել_է_Արևելյան_Եվրոպայում_հակառուսական_տրամադրություններ_տարածելու_կապակցությամբ
ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ նախկին Խորհրդային միության պետություններում հակառուսական տրամադրություններ տարածելն անարդյուն ու անիմաստ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2017 09:17 Asia/Tehran
  • Լավրովը զգուշացրել է Արևելյան Եվրոպայում հակառուսական տրամադրություններ  տարածելու կապակցությամբ

ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ նախկին Խորհրդային միության պետություններում հակառուսական տրամադրություններ տարածելն անարդյուն ու անիմաստ է:

ԻՏԱՌ ՏԱՍ գործակալության հաղորդման համաձայն՝ Բելառուսի հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում, Լավրովը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի հարևան ու բարեկամ պետությունները ցանկանում են բարեկամական հարաբերություն ունենալ իրենց գործընկերների հետ:

Լավրովը հավաստիացրել է, որ Մոսկվան լավատեղյակ է Արևելքի մասնակցությամբ գործընթացը չարաշահելով հակառուսական տրամադրություններ տարածելու որոշ երկրների քայլերի մասին:

Եվրամիությունը նախկին Խորհրդային միության 6 պետություններին՝ Հայաստանին, Ուկրաինային, Ադրբեջանին, Վրաստանին, Մոլդովային և Բելառուսին առևտրական օգնություններ ու հարաբերությունների սերտացում է խոստացել:

Լավրովը նշել է, որ հակառակ ՆԱՏՕ-ին, ՀԱՊԿ-ն չի սպառնում որևէ երկրի և գործունեություն է ծավալում միայն անդամ պետությունների տարածքում, նրանց անվտագությունը բարձրացնելու նպատակով:

ՀԱՊԿ-ն հիմնադրվել է 1992 թվականին: Կազմակերպությանն անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:

Վերջին տարիներին ՆԱՏՕ-ն գործունեություն է ծավալել Ռուսաստանի սահմանների մոտակայքում: