«Բրիտանիան ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել ահաբեկիչներին օգնելու նախագծին». Guardian
https://parstoday.ir/hy/news/world-i77705-Բրիտանիան_ֆինանսական_օժանդակություն_է_ցուցաբերել_ահաբեկիչներին_օգնելու_նախագծին_._guardian
Guardian օրաթերթի փոխանցմամբ՝ Բրիտանիան մի քանի միլիոն ֆունտ ստերլինգ գումար է հատկացրել սիրիացի ընդդիմադիրների շրջանում «Ազատ Սիրիայի» ոստիկանական ուժեր ստեղծելու նախագծին, բայց փաստորեն այդ գումարն իրականում ուղղված է ահաբեկիչներին:
(last modified 2026-02-25T12:24:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2017 13:59 Asia/Tehran
  • «Բրիտանիան ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել ահաբեկիչներին օգնելու նախագծին». Guardian

Guardian օրաթերթի փոխանցմամբ՝ Բրիտանիան մի քանի միլիոն ֆունտ ստերլինգ գումար է հատկացրել սիրիացի ընդդիմադիրների շրջանում «Ազատ Սիրիայի» ոստիկանական ուժեր ստեղծելու նախագծին, բայց փաստորեն այդ գումարն իրականում ուղղված է ահաբեկիչներին:

Ըստ հաղորդման՝ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը դեկտեմբերի 3-ին հաստատեց, որ  կառավարությունը  կասեցրել  է մի քանի միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ  «Հասարակության անվտանգության ու արդարության ծրագիր» կոչվող մի նախագիծ, որը  Սիրիայում ոչ-պետական ոստիկանական ուժեր ձևավորելու անվան տակ իրագործվում էր ահաբեկչական խմբերի օգտին:

Հալեպ նահանգում ոստիկանական ուժեր ստեղծելու պատասխանատուներն այդ փողերը տրամադրում էին այն ահաբեկիչներին, որոնց վերահսկողության տակ է գտնվում Նուրեդդինի շրջանը:

Բրիտանիան վեց երկրներից մեկն է, որն աջակցել է Սիրիայում ոչ պետական ոստիկանական ուժեր ստեղծելու նախաձեռնությանը: