Կորեական թերակղզում պատերազմն աղետալի հետեւանքներ կունենա. Ստոլտենբերգ
https://parstoday.ir/hy/news/world-i77709-Կորեական_թերակղզում_պատերազմն_աղետալի_հետեւանքներ_կունենա._Ստոլտենբերգ
ԿԺԴՀ-ի դեմ ռազմական գործողություններն աղետալի հետեւանքների կհանգեցնեն, ընդ որում ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ամբողջ աշխարհի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2017 14:22 Asia/Tehran
  • Կորեական թերակղզում պատերազմն աղետալի հետեւանքներ կունենա. Ստոլտենբերգ

ԿԺԴՀ-ի դեմ ռազմական գործողություններն աղետալի հետեւանքների կհանգեցնեն, ընդ որում ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ամբողջ աշխարհի համար:

Դեկտեմբերի 4-ին այս մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ դեկտեմբերի 5 – 6- ը Բրյուսելում դաշինքի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպման նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Պատերազմն այդ տարածաշրջանում կհանգեցնի աղետի: Հետեւանքները կազդեն ոչ միայն կոնկրետ տարածաշրջանի, այլեւ ամբողջ աշխարհի վրա»,- հայտարարել Է Ստոլտենբերգը: Այս առնչությամբ նա ընդգծել Է, որ անհրաժեշտ Է հասնել ճգնաժամի խաղաղ լուծման: Նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել Է, որ այդ ուղղությամբ արդյունքի հասնելու համար հարկավոր Է շարունակել ճնշումը Փենյանի վրա: «Խնդիրն այն չԷ, որ զինված ընդհարում հրահրվի, այլ այն, որ դա կանխվի»,- պարզաբանել Է նա: Ստոլտենբերգը հավելել Է, որ ճգնաժամի կարգավորման գործում մեծ դեր են խաղում Ռուսաստանը եւ Չինաստանը, քանի որ նրանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ են, ինչպես նաեւ տարածքով մոտ են գտնվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am