Մամուլի տեսություն 04-12-2017
ԿՀՎ-ն հաստատել է գեներալ Սուլեյմանիին հասցեագրված նամակ ուղարկելու մասին լուրը: Պահապանների կորպուսի Ղոդսի ուժերի հրամանատարը չի կարդացել նամակը և հետ է ուղարկել:
Շարղ
Չկարդացված նամակը հետ է ուղարկվել
ԿՀՎ-ն հաստատել է գեներալ Սուլեյմանիին հասցեագրված նամակ ուղարկելու մասին լուրը: Պահապանների կորպուսի Ղոդսի ուժերի հրամանատարը չի կարդացել նամակը և հետ է ուղարկել: ԿՀՎ-ի տնօրենն ասել է, որ գեներալ Սուլեյմանիին նամակ է ուղարկել , որտեղ արտահայտել եմ Իրաքում Իրանի սպառնալիք քայլերի մասին իմ մտահոգությունները:
Պահապանների կորպուսի Ղոդսի ուժերի հրամանատարը ճանաչվել է ամենահաջողակ հրամանատար: Նրան հասցեագրված նամակի հեղինակը ԱՄՆ կառավարության հակաիրանական դեմքերից մեկն է: Մայք Պոմպեոն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական երեք սենատորներից մեկն էր, ովքեր երկու տարի առաջ, Վաշինգտոնում Իրանի շահերի պաշտպանության գրասենյակ էին դիմել ՝ վիզա ստանալու համար: Նրանք պահանջել էին վիզա ստանալ ՝ ընտրությունների ընթացքը հսկելու , Արաքի և ֆորդոյի միջուկային օբյեկտներ այցելելու և Իրանում ամերիկացի բանտարկյալների հետ տեսակցելու ցանկությամբ: Ոմանք նրան համարում են Ռեքս Թիլերսոնին փոխարինող դեմքը:
Իրան
Մակրոնի միջամտությունը Իրաքում
Իրաքյան Քրդստանի տարածքի վարչապետի Փարիզ կատարած այցից հետո, Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, որ առիթել է Իրաքի ժողովրդի զայրույթը ՝ ոտքի տակ դնելով Իրաքի ազգային անխակությունը հարգելու սկզբունքը: Մակրոնը Իրաքի կառավարությունից պհանջել է լուծարել Այաթոլլահ Սիսթանիի հրամանատարության տակ գտնվող Հաշդ Ալ-Շաաբի և աշխարհազորային մյուս խմբերին:
Մակրոնի խոսքերը վկայում են Իրաքի կառավարության և դաշնակիցների միջև հավասարակշռություն հաստատման դժվար ուղու մասին: Իրաքի նախագահի տեղակալը չի լռել այդ պահանջի դեմ, ասելով.«Ֆրանսիայի սահմանադրությունը կարևորում է այլ երկրների գործերին չմիջամտելը : Մակրոնի խոսքերը գնահատվում են այդ երկրի սահամանդրությանը հակասող քայլ: Իրաքյան պաշտոնյաների խոսքերով, Հաշդ Ալ-Շաաբն ընդունված է որպես օրինական աշխարհազորային ուժ :
Թեջարաթ
Brexit-ի բանակցությունների խաղաքարտերը ՝ Եվրոպայի ձեռքում
Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու ուղղությամբ բանակցություններն ընթացքի մեջ են: Դեկտեմբերի 14-ին պարզվելու է Brexit-ից հետո դեպքերի զարգացումը: Սակայն Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի խնդիրները չեն ավարտվել: Եվրամիության և Բրիտանիայի առաջիկա հարաբերությունները հավանաբար վկայում են բանակցությունների ծանր ընթացքի մասին , քանի որ Եվրամիությունը մերժելու է Բրիտանիայի պահանջը: Եվրամիությունը որոշումներ է ընդունում համաձայնության տարբեր բաժինների մասին և Բրիտանիայի հետ բանակցում է միմիայն մանրամասնությունների հարցում:
Բրիտանիան պետք է 50 միլիարդ եվրո վճարի ԵՄ-ին: Դրա դիմաց, Բրիտանիան պահանջում է միության քաղաքացիների ազատ երթևեկման դադարեցումը և Եվրոպայի գերագույն ատյանից դուրս գալը: Բրիտանիայի կառավարության որոշ նախարարներ ցանկանում են տնտեսական կապեր հաստատել անդամ 27 երկրի հետ: Այնուամենայնիվ, Եվրամիության դիրքորոշումը տնտեսական հարցերի կողմը չէ : Դա քաղաքականության ու սկզբունքային հարցերի միաձուլում է : Եվրամիության սկզբունքն անդամ 27 երկրի միասնության պահպանումն է : Դա ենթադրում է միատարր շուկային Բրիտանիայի հասանելիության սահմանափակում: ԵՄ-ի քաղաքականության համաձայն, ծառայողական ընկերություններն աջակցություն են ստանալու Բրիտանիայի հետ մրցակցության հարցում: ԵՄ ղեկավարները շեշտում են, որ երկիրը տնտեսության հիմքերով չի շարժվում և եթե ցանկանա նվազեցնել Brexit-ի տնտեսական վնասները, ապա նա չպետք է մերժեր միատարր շուկայում մնալու Նորվեգիայի մոդելը:
Ներքին տարաձայնությունների պատճառով, բրիտանիայի կառավարությունը չի հրապարակելու ԵՄ-ի հետ ապագա հարաբերությունների հետ կապված իր պահանջների մանրամասները: Բանագնացները վստահ են, որ Բրիտանիան չի ընդունելու ԵՄ-ի օգտին համաձայնությունը, քանի որ դա այլընտրանք չունի:
Ալիք
Հյուսիսային Կորեայի հնարավոր միջուկային հարձակման դեպքում առաջին տուժողները կլինեն Ճապոնիայի և Հարավային Կորեայի բնակիչները. Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի հնարավոր միջուկային հարձակման դեպքում առաջին տուժողները կլինեն Ճապոնիայի և Հարավային Կորեայի բնակիչները, այս մասին ՌԴ ԱԳՆ ղեկավարը խոսել է բելառուսական СТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ըստ նրա՝ Մոսկվան քննադատում է Հյուսիսային Կորեայի զբաղեցրած դիրքորոշումը, սակայն և կարծում է, որ ԱՄՆ-ն կորեական սահմանին անցկացվող իր զորավարժություններով բացահայտ կերպով սադրում է նրանց:
Լավրովը համոզված է, որ ԱՄՆ-ի նման պահվածքը դիտավորյալ է եղել, իսկ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը «չի դիմացել» այդ սադրանքին:
ՌԴ արտգործնախարարը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն իր այս քաղաքականության մեջ է ներքաշել նաև Ճապոնիային ու Հարավային Կորեային, որոնք էլ առաջինը կտուժեն, եթե պատերազմ սկսվի:
Tert.am
Բաքուն դրական է գնահատում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ գործողությունների ակտիվացումը. Ալիևի օգնական
Ադրբեջանը դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի գործողությունների ակտիվացումը: Մոսկվան կարող է մեծ դեր խաղալ այս հակամարտության կարգավորման հարցում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դա դրական երևույթ է, որը դրական է ընկալվում, քանի որ այդ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանը կարող է մեծ դեր խաղալ, և դա բոլորն են հասկանում: Ես դրական եմ գնահատում այդ շփումները: Բանակցությունների առկայությունը, քննարկումների անցկացումը կբերեն ինչ-որ նոր գաղափարի»,- ասել է Մամեդովը:
Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ դեկտեմբերի 6-ին Վիեննայում արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների շրջանակում հանդիպում կունենա Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
«Դեկտեմբերի 6-ին կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը, մենք տվել ենք մեր համաձայնությունն այդ հանդիպման համար»,- ասել էր Ադրբեջանի արտգործնախարարը: