Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ավելի քան 14 միլիոն մարդ թերսնվում է
https://parstoday.ir/hy/news/world-i77747-Եվրոպայում_եւ_Կենտրոնական_Ասիայում_ավելի_քան_14_միլիոն_մարդ_թերսնվում_է
Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ավելի քան 14 միլիոն մարդ թերսնվում է: Այս մասին ասվում է ՄԱԿ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հրապարակված զեկույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2017 05:05 Asia/Tehran
  • Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ավելի քան 14 միլիոն մարդ թերսնվում է

Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ավելի քան 14 միլիոն մարդ թերսնվում է: Այս մասին ասվում է ՄԱԿ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հրապարակված զեկույցում:

Փորձագետները նշում են, որ վերջին տասնամյակում տարածաշրջանը զգալի առաջընթաց է գրանցել սովի դեմ պայքարում, սակայն 2014 եւ 2016 թվականների ընթացքում լճացում է տեղի ունեցել:

Ամենից վատ իրավիճակը Տաջիկստանում է, որտեղ ավելի քան 2,5 միլիոն մարդ թերսնվում է, եւ Ուզբեկստանում`այստեղ թերսնվում է մոտ 2 միլիոն մարդ:

Միեւնույն ժամանակ, FAO նշում է,  որ տարածաշրջանում կա նաեւ այնպիսի խնդիր, ինչպիսին չափից ավելի ուտելն է: 2000-ից մինչեւ 2014 թվականը ճարպակալմամբ տառապող մեծահասակների թիվը ավելացել է 30 տոկոսով: Ավելորդ քաշ ունեցող մարդկանց ամենամեծ թիվը Հարավարեւելյան Եվրոպայում է: 

News.am