Լավրովը եւ Թիլերսոնը դեկտեմբերի 7¬ին կհանդիպեն Վիեննայում
Դեկտեմբեր 05, 2017 11:38 Asia/Tehran
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ¬ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը դեկտեմբերի 7¬ին հանդիպում կանցկացնեն Վիեննայում:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 5-ին հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ ելույթ ունենալով ՌԴ Հանրային պալատում: «Չի կարելի ասել, որ երկխոսություն չկա: Այն ընթանում Է, իսկ մի քանի ուղղություններով՝ բավականին ինտենսիվ, այդ թվում՝ կանոնավոր կերպով շփվում են նախարար Սերգեյ Լավրովը եւ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը,ասել Է Ռյաբկովը:Նրանց մոտակա հանդիպումը տեղի կունենա արդեն դեկտեմբերի 7-ին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armenpress.am
Պիտակ