Մամուլի տեսություն 05-12-2017
https://parstoday.ir/hy/news/world-i77789-Մամուլի_տեսություն_05_12_2017
Սալեհի սպանվելուց հետո, Եմենի ժողովուրդն ուրախ է երկրում օտարերկրյա ուժերի դավերը չեզոքացվելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2017 13:18 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  05-12-2017

Սալեհի սպանվելուց հետո, Եմենի ժողովուրդն ուրախ է երկրում օտարերկրյա ուժերի դավերը չեզոքացվելու համար:

Իրան

Արաբ բռնապետի դաժան ավարտը

 

Վերջերս լուրեր տարածվեցին Եմենի նախկին նախագահ Ալի Աբդոլլահ Սալեհի սպանության վերաբերյալ: Ժամեր անց, Եմենի ներքին նախարարությունը հաստատեց այդ լուրը:

Որոշ ԶԼՄ-ներ Եմենի ազգային միասնության կառավարությանն են ճանաչել Սալեհի սպանության հեղինակը: Իսկ Արաբիային կից լրատվամիջոցները հերքել են լուրը:

Պարսից ծոցի երկրներից մեկի անվտանգության մի պաշտոնյա խոստովանել է, որ Եմենում Արաբիայի միջամտությունների մասին մեծ քանակությամբ ինֆորմացիա հաղորդելու պատճառով, Սալեհը սպանվել է Արաբիայի վարձկանների կողմից:

Սալեհի սպանվելուց հետո, Եմենի ժողովուրդն ուրախ է երկրում օտարերկրյա ուժերի դավերը չեզոքացվելու համար: Եմենի ժողովրդի համոզմամբ, Սալեհը համարվում էր երկրի թշնամիների վերջին խաղաքարտը: Տեղեկություններ կան նաև, որ ձերբակալվել են Սալեհի երկու որդիները , որոնք փախուստի պահին հոր կողքին էին:

Եմենի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում կան նաև սպանված Սալեհի լուսանկարները: 

Անցյալ շաբաթ մեկնարկել է Անսարալլահ ժողովրդական ուժերի դեմ Սալեհի կազմակերպած սաուդական-էմիրաթական հեղաշրջումը: Հարցին միջնորդելու ցանկություն էր հայտնել Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը: Կողմերը ողջունել էին Նասրոլլահի այդ առաջարկը: Եթե դա պսակվի հաջողությամբ, դա կլինի արտերկրյա ճգնաժամի կարգավորման հարցում Հեզբոլլահի առաջին միջնորդությունը: Իսկ միջնորդության առաջարկն իհարկե դուր չի գալու Ռիադին, քանի որ վերջինիս նպատակներից մեկը Հեզբոլլահի թուլացումն է:

 

Ջահանե սանաաթ

Թեհրան-Ռիադ մրցակցության նոր փուլ

 

Ալի Աբդոլլահ Սալեհի սպանությունը տեղի է ունեցել այնպիսի պայմաններում, երբ նա մոտեցել էր Արաբիային և նրան հարող ուժերը հարձակվել էին Եմենի Դիմադրության առանցքի վրա: Սալեհը համարվում է այսպես կոչված «արաբական գարնան» երրորդ զոհը ՝ Լիբիայում Կադդաֆիից և Թունիսում Բին Ալիից հետո:

Սալեհի սպանությունն անկասկած հետևանքներ է ունենալու: Նա իր մահվամբ վճարեց Արաբիային հարելու համար: Նրա բացակայությամբ, հուսիների հույսերը հօդս են ցնդելու: Երկու տասնամյակ լինելով Եմենի նախագահի պաշտոնում, Սալեհն առանձնահատուկ դիրք էր գրավում Սանաայի էլիտայի մոտ:

Սալեհի սպանության հետևանքներն ավելի նկատելի են լինելու տարածաշրջանային մասշտաբով: Դա նոր փուլ է բացելու Իրանի և Արաբիայի մրցակցության համար: իսկ դա նշանակում է, որ միջնորդավորված պատերազմների մյուս կենտրոնների կողքին, մեծանալու է Ռիադի և Թեհրանի տարածաշրջանային մրցակցությունը: Փաստորեն Սալեհի սպանությունը հարմար առիթ է Ռիադի պետայրերի համար ՝ Իրանի հետ մրցակցությունը ռազմական հակամարտության միջոցով շարունակելու համար:

 

Ջավան

Իսլամական աշխարհը զգուշացրել է ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու կապակցությամբ

 

 

Իսլամական աշխարհը հակադարձել է դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելուն ուղղված ԱՄՆ-ի ջանքերին: Արաբական երկրների Լիգայի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դեսպանատունն այդ քաղաք տեղափոխելու կապակցությամբ, ասելով, որ դա սպառնալիք է լինելու ամբողջ աշխարհի համար: Հորդանանը ևս մտահոգություն է հայտնել այդ որոշման հետևանքների վերաբերյալ: ՀԱՄԱՍ-ը հայտարարել է , որ այդ նախագծի հետևանքներից տուժելու են հենց սիոնիստները: Իսկ մյուս կողմում, Արաբիան, ում հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ բացահայտվել են , Մահմուդ Աբբասին ասել է, որ պաղեստինցիները մոռացել են Երուսաղեմը: Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աղմկահարույց առաջարկին հակադարձել է իսլամական աշխարհը:

Այնպիսի հանգամանքներում, երբ իսլամական աշխարհը մտահոգություն է հայտնում ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ փոխադրելու կապակցությամբ, Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը Մահմուդ Աբբասին խորհուրդ է տվել հրաժարվել Երուսաղեմից: Սալմանի այդ նախագիծը ողջունում է ԱՄՆ կառավարությունը: Մահմուդ Աբբասին երկու ամիս ժամանակ է տրվել ՝ ամերիկա-սաուդական այդ նախագծին համաձայնվելու համար: հակառակ դեպքում, նա հարկադրված է լինելու հրաժարվել իր պաշտոնից:

 

 

Ալիք

Կարեն Նազարյանը ներկայացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի բովանդակությունը

 

Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն ընդգծում է հավասար գործընկերության վրա հիմնված սերտ

և կանոնավոր համագործակցության խթանումը, հարաբերությունների ընդլայնումն ու բարեփոխումների իրականացումը:

Ազգային ժողովում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:

«Համաձայնագրում անդրադարձ է կատարվում միջազգային անվտանգության և խաղաղության ամրապնդման և խթանման հարցերին, համաձայնեցված ձևաչափերով հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց փոխնախարարը:

Նա շեշտեց, որ համաձայնագրում առանձնակի և հստակ անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարատև կարգավորմանը:

«Կարևոր է, որ այս համաձայնագիրը վերահաստատում է Եվրամիության հայտարարված հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման ջանքերին և մոտեցումներին՝ հիմնված միջազգային նորմերի և սկզբունքների վրա»,-ասաց Կարեն Նազարյանը:

Համաձայնագրում խոսվում է նաև անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարի կանխարգելման հարցերի շուրջ կողմերի մոտեցումների մասին:

«Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսության մեկնարկը նույնպես ներառված է փաստաթղթում առանձին հոդվածներով: Առևտրի և ներդրումների զարգացման, մրցունակության խթանման, տնտեսական արդիականացման համար կարևոր հարցերը նույնպես արտացոլված են համաձայնագրում, խոսվում է Հայաստանի հանձնառության մասին իր օրենսդրությունն աստիճանաբար Եվրամիության օրենսդրությանը մոտարկելու մասին՝ որպես լայնածավալ բարեփոխումներին ուղղված քայլ»,- մանրամասնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:

Կողմերը վերահաստատում են ազատ շուկայական տնտեսության սկզբունքային, կայուն զարգացման, տարածաշրջանային համագործակցության արդյունավետ բազմակողմանիության վերաբերյալ իրենց հանձնառությունը:

«Փաստաթուղթը բնորոշում է քաղաքական երկխոսության և արտաքին անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցության նպատակները: Այստեղ կարևորվում են տարբեր համագործակցության ձևաչափերում մեր երկրի մասնակցությունը և դրանից բխող պարտավորությունները»,- նշեց Կարեն Նազարյանը:

Նրա խոսքով՝ համաձայնագրի հիմքում ընկած են ժողովրդավարության արմատավորման այնպիսի կարևոր դրույթներ, ինչպիսիք են իրավունքի գերակայությունը, արդարադատության ամրապնդումը, պետական ինստիտուտների զարգացումը, լավ կառավարումը:

 

 

1in.am

Սահակաշվիլին ձերբակալվել Է Կիեւում

 

 

Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ եւ «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին դեկտեմբերի 5-ին ձերբակալվել Է Կիեւում: Հատուկ նշանակության ուժերը նրան իջեցրել են այն շենքի տանիքից, ուր նա բարձրացել Էր՝ խույս տալով իրավապահ մարմինների աշխատակիցներից, որոնք եկել Էին խուզարկելու նրա բնակարանը:

Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) «Ալֆա» հատուկ ստորաբաժանման աշխատակիցները դեկտեմբերի 5-ի առավոտյան ներխուժել են ընդդիմադիր գործչի բնակարան՝ կոտրելով դուռը: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտարարել են, որ գործում են դատարանի որոշմանը համապատասխան: Ավելի ուշ ՈւԱԾ-ի տարածած պաշտոնական հայտարարության համաձայն, «իրավապահները փաստաբանի ներկայությամբ հանցագործություն կատարելու մեղադրանք են առաջադրել Սահակաշվիլիին»:

Մասնավորապես, նա մեղադրվել Է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի առաջին մասով՝ հանցավոր կազմակերպությունների մասնակիցներին օժանդակելու եւ նրանց գործունեությունը թաքցնելու համար: Այդ հոդվածով պատիժը Սահակաշվիլիին սպառնում Է երեքից մինչեւ հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ: Ավելի վաղ Սահակաշվիլիի փաստաբաններից մեկը՝ Պավել Բոգոմազովը, լրագրողներին հայտնել Էր, որ Սահակաշվիլին մեղադրվել Է սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ: