Հարավային Կորեայի նախագահը կուղեւորվի Չինաստան՝ քննարկելու ԿԺԴՀ-ի միջուկային խնդիրը
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը դեկտեմբերի 13-ին կուղեւորվի Չինաստան, որտեղ այդ երկրի ղեկավարության հետ կքննարկի ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային խնդիրը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 6-ին հայտնել Է Հարավային Կորեայի ղեկավարի վարչակազմը: «Սպասվում Է, որ եռօրյա պետական այցի ընթացքում, որը կմեկնարկի հաջորդ չորեքշաբթի, Մուն Չժե Ինը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցությունների ընթացքում կարծարծի ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային ծրագրի թեման»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ արեւմտյան ԶԼՄ-ները հայտնել են, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը ԿԺԴՀ ուղեւորության ընթացքում պլանավորում Է քննարկել հյուսիսկորեական հրթիռային ծրագրի շուրջ ստեղծված լարված իրադրության կարգավորման ուղիները: Ներկայում Ֆելթմանը գտնվում Է Պեկինում, որտեղից նա կուղեւորվի Փենյան: Նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան ԿԺԴՀ-ն ընդհատեց երկուսուկես ամիս ձգված լռությունը եւ իրականացրեց բալիստիկ հրթիռի հերթական արձակումը: ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի զինվորականների տվյալներով՝ նոր հրթիռը տեխնիկական բնութագրերով գերազանցում Է մինչ օրս Հյուսիսային Կորեայի կողմից փորձարկված բալիստիկ հրթիռներին: Հրթիռի թռիչքը տեւել Է 53 րոպե, այդ ընթացքում թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել Է 4 – 4,5 հազար կիլոմետր, իսկ հեռվությունը՝ շուրջ հազար կիլոմետր: Այն ընկել Է Ճապոնիայի ափերից 250 կիլոմետր հեռավորության վրա՝ Ամորիի պրեֆեկտուրայի շրջանի բացառիկ տնտեսական գոտում: Դեկտեմբերի 4-ին մեկնարկել են ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի՝ պատմության մեջ խոշորագույն համատեղ ռազմաօդային վարժանքները, որոնց մասնակցում են հարյուրավոր ինքնաթիռներ: Զորավարժությունները դարձել են դաշնակիցների պատասխանը ԿԺԴՀ-ի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկմանը: Փենյանն ավելի վաղ այդ զորավարժությունները որակել Է «ԿԺԴՀ-ի դեմ ուղղված բացահայտ համապարփակ սադրանք, որը ցանկացած պահի կարող Է վերածվել միջուկային պատերազմի», եւ «գործողություն, որն արագացնում Է նրանց (ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի) ինքնաոչնչացումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armenpress.am