Պապը կողմ է Երուսաղեմի ներկա իրավիճակի պահպանմանը
Դեկտեմբեր 06, 2017 13:47 Asia/Tehran
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մտահոգություն է հայտնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշման կապակցությամբ:
«Ֆրանս պրես» գործակալության հաղորդմամբ, չորեքշաբթի օրը Հռոմի Պապը պահանջել է հարգել Երուսաղեմի ներկա իրավիճակը՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի կանոնադրությունը:
«Երուսաղեմը եզակի ու սուրբ քաղաք է հրեաների, քրիստոնյաների ու մուսուլմանների համար: Աղոթում եմ սուրբ քաղաքը պահպանելու է իր ներկա իրավիճակը».ասել է կաթոլիկների հոգևոր առաջնորդը:
Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ չորեքշաբթի օրվա ելույթում, Թրամփը պատրաստվում է հայտնել այդ մասին:
Պիտակ