Վաշինգտոնը պաշտոնական Կիեւից պահանջում է Սաակաշվիլիի հարցում գործել օրենքի շրջանակում
ԱՄՆ-ում հայտարարել են, որ հետեւում են Վրաստանի նախկին նախագահ, ուկրաինական «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիի ձերբակալության եւ փախուստի շուրջ ծավալված իրադարձություններին, տեղեկացնում է unian.net-ը:
Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը: «Ինչպես գիտեք, մենք նրանց հետ լավ հարաբերություններ ունենք, սակայն դա չի նշանակում, որ ամեն ինչում մենք համաձայն ենք նրանց հետ: Մենք կոչ ենք անում Ուկրաինայի իշխանություններին չսրել իրավիճակը: Մենք կոչ ենք անում կողմերին խուսափել բռնությունից եւ հետեւել օրենքի գերակայությանն ու միջազգային պարտավորություններին»,-նշել է Նաուերթը:
Իսկ Սաակաշվիլին այսօր հայտարարել է, որ Գերագույն Ռադայի դիմաց երեկոյան վեչե է հրավիրել, որի ընթացքում կհայտարարվի հետագա գործողությունների ծրագրի մասին:
«Կարեւոր է, որ մարդիկ հավաքվեն, որպեսզի մենք խոսենք այն մասին, թե ինչպես հաղթահարենք քաղաքական ճգնաժամն Ուկրաինայում, ինչպես երկիրը «մաքրենք» գողերից եւ ավազակներից»,-հայտարարել է Սաակաշվիլին:
Աղբյուր՝ unian.net