Շրջակա միջավայրի աղտոտումը «սուպեր բակտերիաների» առաջացմանն է հանգեցնում
Դեկտեմբեր 07, 2017 06:05 Asia/Tehran
Շրջակա միջավայրի աղտոտումը հակաբիոտիկներ պարունակվող քիմիական նյութերով հանգեցնում է «սուպեր բակտերիաների» առաջացմանը, որոնք կայուն են այս խմբի ցանկացած դեղամիջոցի նկատմամբ:
Փորձագետները զգուշացնում են, որ սա մարդկության համար ամենավտանգավոր սպառնալիքներից մեկն է:
Այս մասին ասվում է շրջական միջավայրի վերաբերյալ ՄԱԿ Ասամբլեայում ներկայացված զեկույցում: Այն այս օրերին տեղի է ունենում Նայրոբիում:
Խնդիրը մեծ թափ է հավաքում, քանի որ վերջին երկու տասնամյակների ընթացքում հակաբիոտիկների օգտագործումը աճել է գրեթե 36 տոկոսով, իսկ 2020 թվականին`67 տոկոսով: Փորձագետները կոչ են անում անհապաղ միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրը հակաբակտերիալ քիմիական բաղադրիչներով աղտոտման դեմ պայքարի համար:
News.am
Պիտակ