Ֆրանսիայի նախագահ.«Պետք է պահպանել ՀԳՀԾ-ը»
Ֆրանսիայի նախագահն ասել է.-«ՀԳՀԾ-ին փոխարինող տարբերակ գոյությւոն չունի»:
Հինգշաբթի օրը, Կատարի էմիր Շեյխ Թամիմ Բեն Համդ Ալե Սանիի հետ Դոհայում կայացած հանդիպման ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է.-,Պետք է պահպանել Իրանի հետ միջուկային համաձայնությունը, քանի որ դրանից լավ տարբերակ գոյություն չունի»:
Անդրադառնալով Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը, Մակրոնն ասել է.-«Միացյալ Նահանգների դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումը Թրամփի անհատական դիրքորոշումն է և Փարիզը չի ընդունում այդ քայլը»:
Ֆրանսիայի նախագահի խոսքերով, Փարիզի գերկայությունը Պարսից ծոցի տարածաշրջանում կայունության հաստատումն է: Նա նշել է, որ Փարիզը հույս ունի, որ տարածաշրջանը կձերբազատվի ահաբեկչական խմբերի ներկայությունից:
Կատարի էմիր Շեյխ Թամիմ Բեն Համդ Ալե Սանիին ևս Արաբական երկրների հետ Կատարի խնդիրների կարգավորման ճանապարհը բանակցությունները համարելով ասել է.-«Ցավում ենք, որ արաբական երկրները շարունակում են շրջափակումը Կատարի դեմ»: