Լավրովն ու Թիլերսոնը Վիեննայում բանակցություններ են վարում
https://parstoday.ir/hy/news/world-i78031-Լավրովն_ու_Թիլերսոնը_Վիեննայում_բանակցություններ_են_վարում
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2017 20:36 Asia/Tehran
  • Լավրովն ու Թիլերսոնը Վիեննայում բանակցություններ են վարում

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հանդիպումն անցկացվում է Վիեննայում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում:

Սպասվում է, որ Լավրովն ու Թիլերսոնը կքննարկեն Սիրիայում եւ Ուկրաինայում իրավիճակի վերջին զարգացումները, ինչպես նաեւ երկկողմ հարաբերության հարցեր:

Նախօրեին ռուսական կողմը հայտարարել էր Սիրիայում ահաբեկիչների դեմ հաղթանակի մասին, այս կապակցությամբ, ինչպես երբեք, հրատապ է դառնում Սիրիայում ՄԱԿ հովանու ներքո քաղաքական կարգավորման խնդիրը:

Ուկրաինական սյուժեի առումով կարող է խոսք գնալ ՄԱԿ առաքելության ստեղծման նախաձեռնության մասին Դոնբասում ԵԱՀԿ դիտորդների պահպանության նպատակով:

Մոսկվան ծրագրում է նաեւ բարձրացնել ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից ռուսական լրատվամիջոցների վրա ճնշում գործադրելու հարցը:

News.am