Մամուլի տեսություն 08-12-2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ Երուսաղեմը պաշտոնապես ճանաչում է, որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք:
ԻՌՆԱ
Ռուս փորձագետ. ԱՄՆ-ն Երուսաղեմի կապակցությամբ քայլով խաղում է կրակի հետ
Ռուս փորձագետ և Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական Ելենա Սոպոնինան, անդրադառնալով Թրամփի ընդունած որոշման վտանգավոր հետևանքներին ասել է. «Դա վտանգավոր է լինելու ամերիկացիների համար և նրանք արաբական, իսլամական ու միջինարևելյան բոլոր երկրներում պիտի զգուշանան»:
«Իրավիճակը վտանգավոր է, սակայն գլխավոր հարցն այն է, որ Միջին Արևելքում բռնարարքների աճը կարող է հասնել այն մակարդակին, որից տուժեն նաև այլ երկրների քաղաքացիները»,-հավելել է Սոպոնինան:
Նա ընդգծել է. «Թրամփի այս որոշումը կհանգեցնի Միջին Արևելքի տարածշրջանում ահաբեկչության վտանգի սրմանը: Այսօր այս տարածաշրջանը լարված է, սակայն Թրամփի հայտարարություններից հետո լարվածություններն ավելի են սրվելու և հնարավոր է, որ նույնիսկ տարածվեն եվրոպական երկրներում»:
Նշելով, որ Թրամփն աննկախատեսելի անձ է, Սոպոնինան ասել է. «Արդյոք կարելի է բացատարել նման անձի քայլերը ով հրճվում է նոր հակամարտություններ առաջանալուց կամ մասնակից է դառնում դրանց հրահրմանը»:
Թասնիմ
Արևմուտքը նպատակ ունի իր ճակատում միասնականություն, իսկ իսլամ աշխարհում պառակտում առաջացնել
Այսօր վահաբական հոգևորականները շիաներին հավատուրաց են անվանում ու քննադատում են նրանց հետ շփումը, մինչդեռ դաշնակցում են մեծարգո մարգարեի հանդեպ որևէ հավատք չունեցող ԱՄՆ-ի հետ ու նույնիսկ հայտնվում նրա լծի ներքո:
Քաղաքագետ և Ավստրալիայում ու Մեքսիկոյում Իրանի նախկին դեսպան Մոհամմեդ Հասան Ղադիրի Աբիանեն, նշելով, որ վահաբական վարձկան հոգևորականների հովանավորությունն է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարին նման համարձակություն տվել, ասել է. «ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչվելն ու այդ երկրի դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ, ինչը ջերմորեն ընդառաջվեց Սիոնիստական ռեժիմի կողմից, վկայում է այն մասին, որ Սիոնիստական ռեժիմի հետ հաշտության քաղաքականությունը սխալ ու չափազանց վնասակար է: Սիոնիստական ռեժիմը Նեղոսից Եփրատ ձգվող տարածքներին տիրանալու կարգախոսով զավթեց Պաղեստինի տարածքն ու պաշտոնապես չի ճանաչում պաղեստինցիների նույնիսկ տարրական իրավունքները և Պաղեստինի անպաշտպան ժողովրդի կոտորածին, նրա դեմ ոտնձգության ու տների ավերմանը վերջ տալու որևէ մտադրություն չունի: Դժբախտաբար զավթող ռեժիմի մայրաքաղաքը սուրբ Երոըսաղեմ տեղափոխելու հանդեպ Արաբիայի, Էմիրությունների ու նրա դաշնակիցների նման երկրների, նաև վահաբական հոգևորականների ցուցաբերած հովանավորությունը, Երուսաղեմի հետ կապված մուսուլմանների պահանջատիրությունը մոռացության տալն ու դա հրեաներին հանձնելը պատճառ են դարձել, որ ԱՄՆ վարչակազմի ղեկավարը համարձակություն ձեռք բերի ու լկտիո«են հայտարարի այդ մասին:
Միջազգային հարցերի իրանցի փորձագետն ընդգծելով առավել լուրջ ինթիֆադաների ձևավորման անհրաժեշտությունն, ասել է. «Անկասկած այս նախագիծը հանգեցնելու է Պաղեստինում առավել մրեծ ինթիֆադաների ձևավորմանը և ԱՄՆ-ն նման ռազմավարությամբ առավել ամրացնելու է զավթող ռեժիմի ոչնչացման ուղղությամբ Դիմադրության խմբերի ու պաղեստինցիների միասնականությունը: Անկասկած Սիոնիստական ռեժիմի պայքարը նաև տարածվելու է Հորդանան գետի արևմտյան ափին և մուսուլման ժողովուրդներին մղելու է Սիոնիստական ռեժիմի դեմ առավել ազդեցիկ պայքարի: Աշխարհի մուսուլման գիտակից ժողովուրդները դիրքորոշվելու են հօգուտ Պաղեստինի ժողովրդի և իրենց նողկանքն ու ատելությունն են հայտնելու զավթող ռեժիմի հանդեպ : Նա հավելել է. «Վստահաբար Արաբիայի ռեժիմն ու նրա տարածաշրջանային հետադեմ դաշնակիցներն առավել մեկուսացվելու են»:
«Ժամանակ»
Պատերազմի վտանգը պայմանավորող հիմնարար գործոնը
«Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Վիեննայի հանդիպումից հետո հնչում են հռետորական կամ լրագրողական հարցադրումներ, և թե արդյո՞ք հանդիպումը արդարացրեց սպասելիքը, կամ ի՞նչ սպասել այդ հանդիպումից: Միևնույն ժամանակ, հանդիպումից հետո արձանագրվեց, որ այն անպտուղ էր, հետևաբար անարդյունավետ և դրանով իսկ վտանգավոր՝ ռազմական էսկալացիայի տեսանկյունից:
Հայաստանի հանրային, քաղաքական շրջանակներում գործնականում տեղի չի ունենում կարևորագույն մի հանգամանքի՝ ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ հայեցակարգային, ռազմավարական վերանայումների գործընթաց: Ապրիլյան պատերազմից հետո անգամ իրավիճակը շարունակում է մնալ դիտարկումների և չափումների նույն պրիզմայում, ինչ կար մինչև Ապրիլյան պատերազմը: Դրա տխուր դրսևորումն էր, օրինակ, այն, որ Հայաստանի խորհրդարանի ընտրությունն անցավ առանց ղարաբաղյան խնդրի օրակարգայնացման: Եվ մոլորություն է այն, թե դա այդ խնդրում միասնականության դրսևորում կամ վկայություն է, երբ չկա տարաձայնություն: Իրականում դա ոչ թե միասնականության, այլ պարզապես մոտեցում, ռազմավարություն, խորքային հայեցակարգ չունենալու հետևանք է:
Ղարաբաղյան խնդիրը Հայաստանի քաղաքական դաշտում Ապրիլյան պատերազմից հետո լավագույն դեպքում շրջանառվել է, այսպես ասած, ռազմահայրենասիրական հռչակագրերին քաղաքական փաթեթավորում տալով, և վերջ: Արդյունքում՝ թե՛ ղարաբաղյան խնդրում, թե՛ տարածաշրջանի անվտանգության համակարգի և ռազմաքաղաքական իրավիճակի համատեքստում, թե' անգամ աշխարհաքաղաքական որոշակի համատեքստում հիմնարար փոփոխություններ բերած Ապրիլյան քառօրյան հայաստանյան հասարակական-քաղաքական ընկալումներում քայլ առ քայլ իջեցվել է, այսպես ասած, սովորական հրադադարի խախտման մակարդակի՝ դրան հաջորդած քաղաքական իրողությունների համեմատությամբ և համադրությամբ»,-գրում է թերթը:
«Հայկական ժամանակ»
Հայաստանցիները գնալով ավելի քիչ են դիմում բժշկի
«ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը արձանագրել է, որ հայաստանցիները գնալով ավելի քիչ են դիմում բժշկի:
Այս տվյալները արտացոլված են ԱՎԾ-ի՝ օրերս հրապարակած «ՀՀ սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցում: Ըստ այդ զեկույցի՝ 2016 թվականին հիվանդների 37.7 տոկոսն է դիմել առողջության առաջնային պահպանման ծառայություններին՝ բժշկական խորհրդատվության կամ բուժման համար: 2015 թվականին այդ ցուցանիշը կազմել էր 40.5 տոկոս: Ուշագրավ է, որ այդ ցուցանիշի նվազումը համատարած է: Իրենց առողջությանը ավելի քիչ են հետևում ինչպես քաղաքաբնակները, այնպես էլ գյուղաբնակները: Ըստ զեկույցի, եթե 2015 թվականին վերը նշված ծառայություններին դիմել էր գյուղաբնակ հիվանդների 43.5 տոկոսը, ապա անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 42.7 տոկոս: 2016 թվականին քաղաքաբնակների 40.9 տոկոսն է դիմել պոլիկլինիկաներ, իսկ 2015-ին 44.2 տոկոսը: Ցուցանիշի մեծ անկում է ԱՎԾ-ն արձանագրել նաև Երևանում: 2015 թվականին երևանաբնակ հիվանդների 35.1 տոկոսը դիմել է առողջության առաջնային պահպանման ծառայություններին: 2016 թվականին այդ ցուցանիշը կազմել 31.2 տոկոս»,-գրում է թերթը: