Եվրոպան քննադատել է բռնագրավված Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի միակողմանի որոշումը
Շարունակվում են հակազդեցություները Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին մեկ անգամ ևս քննադատել է այդ որոշումը:
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«Թրամփի որոշումը հարցականի տակ է դնում ԱՄՆ-ի հեղինակությունը, որը որպես միջնորդ է հանդես գալիս այսպես կոչված Միջինարևելյան խաղաղության գործընթացում»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս կոչ է արել վերսկսել բանակցությունները՝ Ղոդսի վիճակը կարգավորելու համար:
Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը մտահոգություն է հայտնել Ղոդսի վերաբերյալ Թրամփի ընդունած որոշման կապակցությամբ : «Այդ որոշումը բոլոր կողմերին կհեռացնի բանակցության սեղանից». ասել է նա:
Բելառուսի ԱԳ նախարարությունը ևս մի հաղորդագրություն է հրապարակել, որում հայտարարել է.«Այս երկիրը ոչ մի ծրագիր չունի իր դեսպանությունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու համար»:
Լեհաստանի ԱԳ նախարարությունը ԱՄՆ կառավարության այդ որոշումը հաշտության բանակցությունների գործընթացին դեմ է համարել:
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս Թրամփի այդ որոշումը մտահոգիչ է որակել, որը հանգեցնելու է Միջին Արևելքի ապակայունացմանը: