Մակրոնը կոչ է արել չմիջամտել Լիբանանի ներքին հարցերին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լիբանանի բոլոր քաղաքական ուժերին և տարածաշրջանային դերակատար երկրներին կոչ է արել Լիբանանում կայունություն հաստատելու նպատակով, չփորձել միջամտել այդ երկրի ներքին հարցերին:
«Ֆրանս 24» լրատվածան ցանցի հաղորդման համաձայն՝ ուրբաթ օրը Փարիզում կայացած «Լիբանանին հովանավորող միջազգային խմբի» նիստի ընթացքում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել է.-«Լիբանանում կայունություն հաստատելը ոչ միայն կարևոր է այդ երկրի ժողովրդի համար այլև տարածշրջանի բոլոր երկրները պետք է օգնեն կարգավորել այդ երկրի խնդիրները»:
Ֆրանսիայի նախագահն ասել է.-«Լիբանանի ճգնաժամը կարգավորելու համար այդ երկրի բոլոր կուսակցությունները և տարածաշրջանային դերակատար երկրները պետք է փորձեն չմիջամտել այդ երկրի ներքին հարցերին»:
Նշելի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ 5 երկրների, Արաբական Լիգայի անդամ Եգիպտոսի, Գերմանիայի և Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ, այսօր Փարիզում տեղի է ոնեցել «Լիբանանին հովանավորող միջազգային խմբի» նիստը:
Նիստը կայացել է Լիբանանում կայունություն և անվտանգություն հաստատելու ուղիները քննարկելու նպատակով: