Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին աշխատանքային այցով Թուրքիա կմեկնի
Դեկտեմբեր 08, 2017 14:47 Asia/Tehran
Դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով Թուրքիա կմեկնի, որտեղ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի մի շարք միջազգային խնդիրներ, որոնց թվում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և սիրիական ճգնաժամի կարգավորումը: Գրում է Russian.rt.com-ը:
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Էրդողանի հետ բանակցությունների շրջանակներում պլանավորվում է քննարկել նաև երկկողմանի համագործակցությանն առնչվող ակտուալ հարցեր, որոնց թվում` էներգետիկայի ոլորտում խոշոր համատեղ նախագծերի իրագործումը: Ավելի վաղ հաղոդրվել էր, որ Պուտինը դեկտեմբերի 11-ին աշխատանքային այցով Եգիպտոս է մեկնելու:
Ankakh.com
Պիտակ