ԵՄ-¬ն եւ Ճապոնիան ստեղծում են աշխարհի խոշորագույն ազատ առեւտրի գոտին
Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) եւ Ճապոնիան համաձայնացրել են ազատ առեւտրի վերաբերյալ երկկողմ համաձայնագրի վերջանական տարբերակը:
Այդ մասին հայտարարել Է ԵՀ -ի առեւտրի հարցերի պատասխանատու Սեսիլյա Մալմստրյոմը՝ դեկտեմբերի 8-ին ելույթ ունենալով Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Փաստորեն այս առեւտրական համաձայնագիրը խոշորագույնն Է երբեւիցե մեր կողմից համաձայնեցվածներից»,-ասել Է Մալմստրյոմը: Դրա կնքման արդյունքում կստեղծվի աշխարհում ամենամեծ ազատ առեւտրի գոտին: Երկրները, որոնց բաժին Է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 30 տոկոսը, կվերացնեն գոյություն ունեցող մաքսային սակագների 99 տոկոսը: Ճապոնիան G7-ի երկրների թվում Կանադայից հետո երկրորդն Է, որի հետ միասնական Եվրոպան նմանօրինակ պայմանավորվածության Է հասնում: «Աշխարհին հստակ ազդանշան Է ուղարկված այն մասին, որ ԵՄ-ն եւ Ճապոնիան ձգտում են համաշխարհային տնտեսությունը պահել ազատ, բաց եւ արդար շուկաների ճանապարհին՝ հստակ եւ թափանցիկ կանոններով»,ասված Է ԵՀ-ի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի համատեղ հայտարարության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Armenpress.am