Մամուլի տեսություն 10-12-2017
https://parstoday.ir/hy/news/world-i78265-Մամուլի_տեսություն_10_12_2017
Ղոդսը Սիոնիստական զավթիչ ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշման նկատմամբ մուսուլման ժողովրդի ու պետությունների ցասումը մեծ մասշտաբների է հասել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2017 07:25 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10-12-2017

Ղոդսը Սիոնիստական զավթիչ ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշման նկատմամբ մուսուլման ժողովրդի ու պետությունների ցասումը մեծ մասշտաբների է հասել:

Ջոմհուրի Էսլամի

 

Թրամփի հակաիսլամական քայլն ու զավթիչների դաժան ճակատագիրը

 

Ղոդսը Սիոնիստական զավթիչ ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու  Թրամփի որոշման նկատմամբ մուսուլման ժողովրդի ու պետությունների ցասումը մեծ մասշտաբների է հասել: Այս անգամ Թրամփի արկածախնդրության դեմ բողոքները միայն իսլամ աշխարհով չեն սահմանափակվում: Գրեթե  բոլոր երկրները կամ բողոքում են  կամ իմաստավոր լռությամբ հրաժարվում  հաստատել ու հովանավորել Թրամփի որոշումը:

Այս որոշումն այնպիսի քայլ էր, որիհամարձակությունն անցած 70 տարիների ընթացքում որևէ երկիր  չի ունեցել ու նույնիսկ Սիոնիստական զավթիչ ռեժիմի հովանավորները գերադասել են մուտք չգործել այդ վտանգավոր ոլորտը և այսօր էլ բողոքում են դրա դեմ: Հայացք նետելով վերջին մեկ տարվա ընթացքում Թրամփի գործունեությանը կարելի է հասկանալ, որ այդ քայլն իրականացվել է Սիոնիստական լոբբիի՝ «Այփաք»-ի պահանջով և սիոնիստները ձգտում են Թրամփին  հնարավորինս շահագործել՝ հանուն իրենց նպատակների իրագործման: Թրամփի ու նրա օգնականների ծրագրերն ու մտադրությունն ինչ էլ, որ լինեն, վիրավորական են իսլամ աշխարհի համար, ու միևնույն ժամանակ ապացուցում են հետադիմական ռեժիմների նվաստացումը:

Թվում է, որ այս սադրիչ քայլը նոր որոշումների նախաբանն է համարվում, որը եթե իսլամ աշխարհի զայրույթով ու ցասումով չպատասխանվի կարող է իսլամ աշխարհի դեմ քայլերի նոր շրջանի սկիզբ համարվել:


 

Քեյհան

Բրիտանիայի ԱԳ նախարարը՝ պարտապան, որ պարտքատիրոջ ժեստով եկավ

 

Բրիտանիայի ԱԳ նախարարը պարտապանի ժեստով իր հետ կարմիր գույնի թղթածրարի մեջ Իրան է բերել երկքաղաքացի կալանավորների, տարածաշրջանային հարցերի ու նաև ՀԳՀԾ-ի պես խնդիրներ, որոնցից յուրաքանչյուրի դեպքում իր պատկան կառավարությունն է, որ պիտի պատասխանատու լինի Իրանի ժողովրդի առջև:

Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջանսոնն ԻԻՀ պաշտոնատարների հետ հանդիպում ու խորհրդակցություն ունենալու նպատակով, անցած օրը Մասկատից Թեհրան ժամանեց: Բրիտանացի ավագ դիվանագետը Թեհրան ժամանելուց անմիջապես հետո մեկնեց «30 թիր» պողոտա և ԱԳ նախարարության շենքում հանդիպում ունեցավ իր իրանցի պաշտոնակից Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ: Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ հանդիպումն Իրանում Բրիտանիայի ԱԳ նախարարի անցած օրվա ծրագրերից էին:

Թեև այս հանդիպումների մասին մանրամասնություններ չեն հրապարակվել, սակայն մեր երկրի պաշտոնատարների հետ Բրիտանիայի ԱԳ նախարարի քննարկումներից այնպես է թվում, որ Բրիտանիայի ԱԳ նախարարն այն պայմաններում է երկքաղաքացի կալանավորների, տարածաշրջանային խնդիրների ու ՀԳՀԾ-ի հարցը կարմիր թղթածրարի մեջ դրած այդ հանդիպումներին գնացել, երբ  պատասխանատու պիտի լինի դրանցից յուրաքանչյուրի դեպքում իր պատկան կառավարության գործունեության կապակցությամբ:

 

 

Աբրար

Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն Իրանն աշխարհի 44-րդ խոշոր առևտրականն է

 

Համաշխարհային բանկն անդրադառնալով անցած տարվա ընթացքում Իրանի 106 միլիարդ դոլար արտաքին առևտրաշրջանառությանը հայտարարեց, որ այդ տեսակետից Իրանն աշխարհում զբաղեցնում է 44-րդ հորիզոնականը: Համաշխարհային բանկի կողմից հրապարակված վիճակագրական տվյալները վկայում են, որ Իրանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունն անցած տարի 106 միլիարդ դոլար է եղել, որի 66 միլիարդ դոլարը վերաբերում է արտահանումներին, իսկ 44 միլիարդ դոլարը՝ ներկրումներին:  

2016 թվականի ընթացքում աշխարհում ամենամեծ առևտրաշրջանառությունը պատկանում է ԱՄՆ-ին: Անցած տարվա ընթացքում ԱՄՆ-ի առևտրաշրջանառությունը 3705 միլիարդ դոլար է եղել: ԱՄՆ-ին հաջորդում են Չինաստանը՝ 3685 միլիարդ դոլար և Գերմանիան 2393 միլիարդ դոլար առևտրաշրջանառությամբ: Ճապոնիան 1250 միլիարդ դոլար, Ֆրանսիան՝ 1074 միլիարդ դոլար, Նիդերլանդները՝ 1072 միլիարդ դոլար, Հոնկ Կոնգը՝ 1036 միլիարդ դոլար, Բրիտանիան՝ 1044 միլիարդ դոլար, Հարավային Կորեան 901 միլիարդ դոլար և Իտալիան՝ 865 միլիարդ դոլար արտաքին առևտրաշրջանառությամբ զբաղեցնում են չորրորդից տասներորդ հորիզոնականները: Կանադան 680 միլիարդ դոլար, Սինգապուրը՝ 611 միլիարդ դոլար, Շվեյցարիան՝ 571 միլիարդ դոլար, Էմիրությունները՝ 490 միլիարդ դոլար, Մալայզիան՝ 357 միլիարդ դոլար և Վիետնամը՝ 350 միլիարդ դոլար առևտրաշրջանառությամբ գերազանցել են Իրանին, իսկ իրենց առևտրաշրջանառությամբ Իրանին զիջել են Ուկրաինան, Նիգերիան, Նոր Զելանդիան, Քուվեյթը, Սլովենիան ու Բուլղարիան:

 

Ալիք

Իրանահայ պատվիրակներն այցելեցին Լիբանանում Իրանի դեսպանություն

 

 

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով Լիբանանում գտնվող իրանահայ երեք թեմերի պատվիրակները, թեմակալ առաջնորդների՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսյանի, գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճյանի եւ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քեչեճյանի գլխավորությամբ այցելեցին Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի հանրային կապերի բաժինը:

Հանդիպման ընթացքում Լիբանանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ֆաթհալին իր գոհունակությունն ու երախտագիտությունն է հայտնել այցի կապակցությամբ:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսյանին էլ իր հերթին անդրադառնալով Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը, նշեց, որ հայ ժողովուրդը նույնպես ընդվզել է այդ անարդար որոշման դեմ և աշխարհի խաղաղասեր ու արդարատենչ ժողովուրդներին ու պետություններին կոչ է անում դատապարտել  Միացյալ Նահանգների նախագահի այս որոշումը:

Սրբազան Հայրն իր խոսքում նշել է, որ Իրանի պետությունն ու ժողովրուրդը մշտապես զորավիգ են եղել ու կշարունակեն լինել Պաղեստինի ժողովրդին:

 

 

Լրագիր

Որքան եկամուտ է պետք Հայաստանում լավ ապրելու համար

 

Հայաստանում աղքատության մակարդակն իրականում կազմում է 70-80 տոկոս, և այս իրավիճակը աշխատատեղերի բացակայության ու չափազանց ցածր եկամուտների հետևանք է: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց տնտեսագետ, Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած թվերին, ըստ որի՝ Հայաստանում 2016-ին աղքատությունը 29.4 տոկոս է:

ԱՎԾ իրականացրած հետազոտությունների համաձայն՝ Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը մեկ շնչի հաշվով կազմել է 43 984 դրամ, որից 24 850 դրամը պարենային զամբյուղի ամսական արժեքն է:

Աղքատների միջին սպառումը մեկ չափահասի հաշվով ամսական կտրվածքով նախորդ տարի կազմել է 34 881 դրամ, իսկ ծայրահեղ աղքատներինը՝ 21 072 դրամ:

ԱՎԾ հետազոտությունները փաստել են, որ աղքատությունից դուրս գալու համար մարդիկ սրանից էապես տարբերվող եկամուտների մասին են խոսում:

Պարզապես գոյատեւելու համար, ըստ հարցումների, մեկ շնչի հաշվով ամսական պետք է ստացվի 120 523 դրամ եկամուտ, լավ ապրելու համար՝ 347 234 դրամ: Հարցման մասնակիցները ասել են, որ շատ լավ ապրելու համար մեկ շնչի հաշվով Հայաստանում պետք է ամսական 655 060 դրամ եկամուտ ստանալ:

Վարդան Բոստանջյանն ասում է, որ այս տարի էլ մարդկանց եկամուտները չեն ավելացել:

Ընդհանուր առմամբ, ըստ տնտեսագետի, 2017 թվականը երկրի զարգացման տեսանկյունից լավագույն տարիներից չէր:

Հարցին, թե ինչո՞ւ կառավարությանը չի հաջողվում բարելավել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, պատգամավորն ասաց, որ պետք է նախ և առաջ աշխատատեղեր ստեղծել ու արժանավայել աշխատավարձ տալ մարդկանց:

Երկիրն այս իրավիճակից հանելու միակ ճանապարհն, ըստ Բոստանջյանի, արտադրության զարգացումն է, ինչն էլ կբերի աշխատատեղերի ստեղծման: