ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i78273-ԱՄՆ_ը_ՆԱՏՕ_ից_պահանջում_է_պատժամիջոցներ_կիրառել_Ռուսաստանի_դեմ
«ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը ՆԱՏՕ-ի նիստի ժամանակ ներկայացրել է ապացույցներ այն մասին, որ Ռուսաստանը տեղակայում է արգելված միջուկային զենք: Նա կոչ է արել գործընկերներին հստակ գործողություններ ձեռնարկել»,- հայտնում է գերմանական  Der Spiegel թերթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2017 07:59 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

«ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը ՆԱՏՕ-ի նիստի ժամանակ ներկայացրել է ապացույցներ այն մասին, որ Ռուսաստանը տեղակայում է արգելված միջուկային զենք: Նա կոչ է արել գործընկերներին հստակ գործողություններ ձեռնարկել»,- հայտնում է գերմանական  Der Spiegel թերթը:

«ԱՄՆ-ը պնդում է, որ պետք է պատժել Ռուսաստանին փոքր եւ միջին հեռահարության հրթիռների վերացման պայմանագիրը խախտելու համար: Դեռեւս նոյեմբերի սկզբին ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրավորման խմբի գաղտնի նիստի ժամանակ Ջեյմս Մետիսը կոչ է արել գալ ընդհանուր հայտարարի, թե ինչպես ստիպել Մոսկվային հետեւելու պայմանագրի կետերին: ԱՄՆ պաշտպանության նախարարը պնդել է, որ ՆԱՏՕ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ, այլապես ԱՄՆ-ն այդ հարցում կգործի միայնակ»:

«Ռուսաստանի կողմից փոքր եւ միջին հեռահարության հրթիռների վերացման պայմանագրի խախտումն ապացուցվել է դաշինքի հատուկ ծառայությունների կողմից»,- հայտնել է Լիտվայի պաշտպանության նախարար Ռայմունդաս Կարոբլիսը:

«ՆԱՏՕ-ի ներսում Ռուսաստանի նկատմամբ կոշտ քաղաքականությանն ԱՄՆ-ի հետ միասին  կողմնակից են  Բալթյան երկրները եւ Լեհաստանը: Կարոբլիսի կարծիքով, Ռուսաստանի կողմից պայմանագրի խախտումը սադրանք է եվրոպական մայրցամաքի անվտանգության համար: Արտաքին գործերի նախարարների մակարդակով ՆԱՏՕ-ի նիստի ժամանակ ԱՄՆ-ն փորձում էր հասնել Ռուսաստանի գործողությունների խիստ դատապարտմանը դաշինքի կողմից: Սակայն նախաձեռնությունն անհաջող ավարտ ունեցավ, նախեւառաջ դիմադրություն ցուցաբերեց Գերմանիան»,-հայտնում է թերթը:

«ԱՄՆ-ի ներկայացրած նոր ապացույցների պատճառով հրավիրվել է հատուկ վերահսկիչ հանձնաժողովի նիստ: Այն տեղի կունենա դեկտեմբերի կեսերին: Գերմանիայի կառավարությունը Ռուսաստանից պահանջել է մեկնաբանել փաստերը, որոնք կասկածներ են առաջացրել ՆԱՏՕ-ում: Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի կարծիքով, հիմա նախեւառաջ  Ռուսաստանը պետք է փարատի կասկածներն ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ երկխոսության միջոցով»:

Աղբյուր՝ Der Spiegel