Հայտնի է աշխարհի բոլոր կաշառքների ընդհանուր գումարը
https://parstoday.ir/hy/news/world-i78291-Հայտնի_է_աշխարհի_բոլոր_կաշառքների_ընդհանուր_գումարը
Միավորված ազգերի կազմակերպությունը աշխարհում ամեն տարի վերցվող կաշառքների ծավալը մեկ տրիլիոն դոլար է գնահատել: Այդ մասին հաղորդվում է ՄԱԿ Նորությունների կենտրոնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2017 10:31 Asia/Tehran
  • Հայտնի է աշխարհի բոլոր կաշառքների ընդհանուր գումարը

Միավորված ազգերի կազմակերպությունը աշխարհում ամեն տարի վերցվող կաշառքների ծավալը մեկ տրիլիոն դոլար է գնահատել: Այդ մասին հաղորդվում է ՄԱԿ Նորությունների կենտրոնում:

ՄԱԿ Զարգացման ծրագրերի տվյալների համաձայն, համաշխարհային տնտեսությունը կոռուպցիոն բաղադրիչի պատճառով ամեն տարի կորցնում է 2,6 տրիլիոն դոլար, ընդ որում, զարգացող երկրներում կաշառակերության հետ կապված կորուստները 10 անգամ գերազանցում են զարգացման նպատակներով պաշտոնական օգնության ծավալները:

2016-ի նոյեմբերի կեսերին կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային ոչ կառավարական Transparency International կազմակերպությունը Ռուսաստանն ու Ուկրաինան ճանաչել է Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի ամենակոռումպացված երկրները: Մասնավորապես, նշվում է պաշտոնյաների կոռումպացվածության բարձր մակարդակի ու կաշառակերության նկատմամբ հասարակության տոլեռանտության մասին:

News.am