Եթե Աբասը խաղաղություն է ուզում, թող բանակցի. Նեթանյահու
https://parstoday.ir/hy/news/world-i78335-Եթե_Աբասը_խաղաղություն_է_ուզում_թող_բանակցի._Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ինքը Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասին բազմիցս բանակցային սեղանի շուրջ նստելու կոչ է արել եւ նորից է դա անում, քանի որ դա տարածաշրջանում խաղաղության հասնելու ամենահեշտ ու անվտանգ ճանապարհն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2017 18:53 Asia/Tehran
  • Եթե Աբասը խաղաղություն է ուզում, թող բանակցի. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ինքը Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասին բազմիցս բանակցային սեղանի շուրջ նստելու կոչ է արել եւ նորից է դա անում, քանի որ դա տարածաշրջանում խաղաղության հասնելու ամենահեշտ ու անվտանգ ճանապարհն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Խաղաղության գործընթացում ամենակարեւորը բանակցելու կարողությունն է: Բայց նախ եւ առաջ խաղաղ գործընթացում կարեւոր է, որ յուրաքանչյուր կողմ մյուս կողմի գոյության իրավունքն ընդունի:

Ես ասել եմ ​​շատ անգամ, եւ նորից եմ կրկնում, ես միշտ առաջարկել եմ պարոն Աբասին խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ նստել: Եթե ​​նա խաղաղություն է ուզում, թող մասնակցի բանակցություններին», - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Նեթանյահուն: 

News.am