Էրդողանը Ղոդսի հարցով զգուշացրեց ԱՄՆ-ին ու ԵՄ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i78397-Էրդողանը_Ղոդսի_հարցով_զգուշացրեց_ԱՄՆ_ին_ու_ԵՄ_ին
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան են պատասխանատու Ղոդսում իրավիճակը ճգնաժամային դառնալու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2017 13:12 Asia/Tehran
  • Էրդողանը Ղոդսի հարցով զգուշացրեց ԱՄՆ-ին ու ԵՄ-ին

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան են պատասխանատու Ղոդսում իրավիճակը ճգնաժամային դառնալու համար:

Համաձայն «Թասնիմ» լրատվական գործակալության երկուշաբթի օրը կատարած հաղորդման, Ռեջեբ Թայիբ Էրդողանը երկուշաբթի օրն Անկարայում կատարած հայտարարություններում նշել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան պատասխանատու են  Ղոդսի իրավիճակը սրվելու ու անվերահսկելի դառնալու համար:

Էրդողանն անդրադառնալով Ստամբուլում նախատեսված Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նստաշրջանին, նշել է, որ դա Երուսաղեմի իրավիճակի քննարկման հարցով դարձակետ կլինի:

Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը չորեքշաբթի օրը գումարվելու է Ստամբուլում, որի նպատակն է քննարկել Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի հայտարարությունը:

Նիստին մասնակցելու է նաև ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին: