Մամուլի տեսություն 11-12-2017
https://parstoday.ir/hy/news/world-i78399-Մամուլի_տեսություն_11_12_2017
ԻԻՀ նախագահը և Բրիտանիայի ԱԳ նախարարն իրենց հանդիպմանը կարևորել են երկու երկրի համար առավել շահավետ պայմաններ ստեղծելու նպատակով ՀԳՀԾ-ի միջավայրից օգտվելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2017 13:46 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  11-12-2017

ԻԻՀ նախագահը և Բրիտանիայի ԱԳ նախարարն իրենց հանդիպմանը կարևորել են երկու երկրի համար առավել շահավետ պայմաններ ստեղծելու նպատակով ՀԳՀԾ-ի միջավայրից օգտվելը:

Համդելի

ՀԳՀԾ-ն ՝ Ռոհանի-Ջոնսոն ընդհանրությունը

 

ԻԻՀ նախագահը և Բրիտանիայի ԱԳ նախարարն իրենց հանդիպմանը կարևորել են երկու երկրի համար առավել շահավետ պայմաններ ստեղծելու նպատակով ՀԳՀԾ-ի միջավայրից օգտվելը:

«ԱՄՆ դեսպանատունը Ղոդս տեղափոխելու Դոնալդ Թրամփի որոշումը սխալ էր: Այդպիսով նա կրակի վրա յուղ լցրեց».-ասել է ԻԻՀ նախագահը: «Իր կառուցողական դերով, ԻԻՀ-ը տարածաշրջանի երկու երկրների փրկել է ոչնչացումից ու ահաբեկչության ձեռքից».-հավաստել է Իրանի նախագահը:

Հանդիպմանը Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջանսոնը նշել է.«Այսօր ՀԳՀԾ-ի շնորհիվ լավ հնարավորություններ են ստեղծվել Թեհրանի և Լոնդոնի միջև հարաբերություններն ու համագործակցությունը զարգացնելու համար: Ջոնսոնը հավելել է , որ իր երկիրը վճռակամ է տարբեր ոլորտներում զարգացնել ԻԻՀ-ի հետ հարաբերությունները:

ԻԻՀ նախագահի և Բրիտանիայի ԱԳ նախարարի հանդիպմանը, զրուցակիցները երկուսն էլ համոզմունք են հայտնել, որ միջուկային համաձայնությունը շահեկան է բոլոր կողմերի համար և պետք է այն պահպանել: Իրանի և Վեցյակի խմբի կնքած միջուկային համաձայնությունը հնարավորություններ է ստեղծոլ մասնակից կողմերի համար: Հնարավորություններ, որոնք իրենց տեսակի մեջ եզակի են և պետք է լավագույնս օգտվել դրանցից:

 

Թեջարաթ

Էրդողանի հակումը Պուտինի կողմը և Ղոդսի մասին քննարկումը

 

Սիրիական պատերազմի հարցում Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունից հետո, այսօր երկու երկրները փորձում են արևտյան կարևոր գործընկերների բացակայությամբ, լուծում գտնել Ղոդսի հարցում ստեղծված լարվածությունը վերացնելու համար: Ըստ աղբյուրների, Պուտին-Էրդողան բանակցության օրակարգում է Ղոդսի և ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի համագործակցության հարցը: Էրդողանը երկու անգամ հանդիպել է ՌԴ նախագահին: Էրդողան-Պուտին հեռախոսազրույցների քնական ավելի շատ է եղել Թրամփ-Էրդողան հեռախոսակապերի թվից: Ռուսաստանի ներկայությամբ, Թուրքիան չէր կարող 2016 թվականին անցնել Սիրիայի տարածք: Իրանի և Ռուսաստանի համագործակցությամբ կայացան Աստանայի բանակցությունները, որպեսզի հնարավոր լինի Սիրիայում հրադադար հաստատել: Բանակցությունների արդյունքում, չնայած ԱՄՆ-ի հետ Թուրքիայի տարաձայնությունների առկայությանը, բարելավվեց Թուրքիայի դիրքորոշումը: Հաշվի առնելով Ղոդսի մասին Թրամփի որոշումը, հավանական է, որ Էրդողանը և Պուտինը կարողանան այդ հարցի շուրջ համաձայնության գալ: Էրդողանը տեղյակ է Թրամփի որոշման դեմ իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների բողոքի մասին: Միգուցե այդ բողոքի ձայնն այնքան բարձր չէ, ինչքան Թուրքիայի և Իրանի ձայնը: նույնիսկ հնարավոր է ՀԱՄԱՍ-ի և Ֆաթհի համագործակցությունը, որ կայացավ Եգիպտոսի միջնորդությամբ, ծավալելու է իսրայելի հարձակումները: Մյուս կողմից Ռուսաստանի դիվանագիտական քայլերը ոչ միայն կարող են Ղոդսի ժողովրդի ապագայի համար կիրառական լուծում ներկայացնել, այլև կարող են առաջ քաշել Թուրքիայի դերակատարությունը ՝ որպես տարածաշրջանում լուծում ներկայացնող ուժերից մեկը:

 

Շարղ

Ֆրանսիան մասնակցում է Միջինարևելյան հավասարություններին

 

Մեկ տարի առաջ, ոչ ոք չէր կարող մտածել, որ Ֆրանսիայի նախագահը դառնալու է Միջին Արևելքում Արևմուտքի դիվանագիտական առաջին դեմքը: ԱՄՆ նախագահի բոլոր քայլերը վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը դիվանագիտական ոլորտում նահանջում է: Դա նպաստավոր առիթ է ստեղծել Ֆّրանսիայի նախագահի համար ՝ ավելի լուրջ քայլեր անելու համար, հատկապես, որ Գերմանիան և Բրիտանիան ներքին խնդիրներով էին զբաղված: Մի քանի օր առաջ, ԱՄՆ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցում Մակրոնը Թրամփին ասել էր, որ նրա այդ քայլը խնդիրներ է ստեղծելու Ֆրանսիայի համար: Ինչ վերաբերում է Լիբանանի հարցին, փորձագետները համոզված են, որ եթե դա տեղի ունենար հինգ տարի առաջ, ապա ԱՄՆ-ն անպայման ինչ-որ քայլի դիմելու էր, իսկ այսօր ոչ մի քայլ չձեռնարկեց և այդ հարցում միջնորդեց Մակրոնը: Թրամփի կառավարությունն անկանխատեսելի է: Առավոտյան նախագահը մի գրություն է թողնում, երեկոյան նրա կառավարությունը ճիշտ հակառակ քայլն է անում:

Միջինարևլեյան հարցերի հետ կապված, Թրամփը կենտրոնացել է Իրանին մեկուսացնելու և ԻԼԻՊ-ի կործանման վրա, սակայն խուսափում է բարդ հարցերի մեջ ներքաշվելուց: Թրամփի դիմաց, Մակրոնը չի հրաժարվում Միջին Արևելքում քաղաքական հարցերին մասնակցել:

 

Ալիք

Նոր խթան՝ հայ-իրանական փոխհարաբերություններում

Դերենիկ Մելիքյան

 

ՀՀ ԱԺ-ի հայաստան-Իրան պառլամենտական բարեկամության խումբը, որ երեկ Թեհրան է ժամանել, այսօր արդեն պաշտոնական հանդիպումներ է ունեցել իրանցի գործընկերների հետ:

Այսօր առավոտյան պատվիրակությանն ընդունել է իսլամական խորհրդարանի խոսնակ ՝Ալի լարիջանին, որից հետո հանդիպել են երկու երկրների պառլամենտական բարեկամական խմբերը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած գործադիր իշխանության պատվիրակության այցից հետո, օրենսդիր իշխանության հանդիպումները, անշուշտ նոր խթան են հաղորդելու երկու հարևան ու բարեկ ժողովուրդների զարգացող հարաբերություններին: Հարաբերություններ, որոնք ընդգրկում են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսա-առևտրային ոլորտի համաչափ զարգացման հեռանկարը:

Ինչ խոսք ՝ տվյալ հեռանկարի կոչման ու հատկապես տնտեսական փոխհարաբերությունները քաղաքականին համարժեք ու համապատասխանեցնելու առաքելության մեջ մեծ դեր է վերապահված նաև օրենսդիր իշխանությունների կողմից, որոնց դեպքում , բարեբախտաբար, նշմարելի են երկուստեք կամքի արտահայտրությունները, որոնց հենց վերջերս Մոսկվայում այլ ձևաչափով ՝ Լարիջանի-Բաբլոյան հանդիպման ընթացքում էին դրսևորվել:

Ինչևէ ՀՀ-ի և ԻԻՀ-ի պառլամենտական բարեկամության խմբերի ՝ ներառյալ իրանահայ զույգ պատգամավորները, հանդիպում-երկխոսություններին մաղթելով արդյունավետություն, հուսացել են որ երկուստեք նախանշված ու ծրագրված նպատակային դրույթները կուղեկցվեն փոխշահավետ կանեսագործունեությամբ:

 

 

galatv.am

Ժամանակն է, որ Արեւմուտքը սեղմի Ուկրաինային

 

«Ուկրաինական քաղաքական բարդ ինտրիգները դժվար է տարբերակելը: Սակայն այս շաբաթ որոշակի հստակություն նկատվեց»,- The Washington Post-ում գրում է Ատլանտյան խորհրդի գիտաշխատող Մաքսիմ Էրիստավին:

«Ուկրաինայում ամենակարեւոր ներքին քաղաքական խնդիրը կոռուպցիան է: Մեր ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ ի հայտ են եկել մարդիկ եւ ինստիտուտներ, որոնք պայքարում են դրա դեմ: Եվ հենց այն պահին, երբ հակակոռուպցիոն մարմինը սկսեց պայքարել խնդրի դեմ, նախագահ Պորոշենկոն միջոցներ ձեռնարկեց նրանց դիրքերը խարխլելու նպատակով»,-հայտնում է հեղինակը:

«Ուկրաինական խորհրդարանում Պորոշենկոյի կողմնակիցները պաշտոնազրկեցին հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին եւ պատրաստվում են «չեզոքացնել» Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն: Նախորդ ամիս ուկրաինական հետախուզությունը եւ գլխավոր դատախազությունը խոչընդոտեցին բյուրոյի նախաձեռնած հետաքննությանը»:

«Պորոշենկոն ենթադրում է, թե Վաշինգտոնի եւ Բրյուսելի իր կողմնակիցները կպաշտպանեն իրեն ցանկացած դեպքում՝ Ուկրաինայի արեւելքում Ռուսաստանի կողմից աջակցություն վայելող ուժերի դեմ շարունակվող պատերազմի ֆոնին»:

«Որքան ես հարց եմ ուղղել արեւմտյան դիվանագետներին, թե ինչու նրանք չեն ցանկանում սեղմել մեր կառավարությանը, միշտ լսում եմ նույն պատասխանը. «Որովհետեւ ռուսները կօգտագործեն ցանկացած քննադատություն, որպեսզի ապակայունացնեն իրավիճակն Ուկրաինայում»: – Վերջերս ՄԱԿ-ին ուղղված իր ուղերձում Պորոշենկոն Ռուսաստանին հիշատակեց ավելի քան 20 անգամ, իսկ կոռուպցիա բառն արտասանեց ընդամենը մեկ անգամ»-ընդգծում է հոդվածագիրը:

«Մեր արտասահմանյան դաշնակիցները կարող են օգնել Ուկրաինային: Սակայն նրանք չեն հաջողի, եթե շարունակեն «հալած յուղի» տեղ ընդունել կառավարական շրջանակների մատուցած առակները, եւ եթե չպաշտպանեն ուկրաինական  առաջընթացի համար արված իրենց իսկ ներդրումները: Այլապես, այդ միլիոնները, որոնք մեզ օգնելու համար են հատկացվել, կթալանվեն, եւ  մեր նենգ իրատեսները կարտագաղթեն Արեւմուտք»:

«Ուկրաինական հակակոռուպցիոն բարեփոխումները բավականին հաջող ընթացք ունեին, եւ հենց այդ պատճառով երկրի ղեկավարությունը ձգտում է դրանց վերջը տալ: Այժմ բարեփոխիչներին եւ Արեւմուտքի նրանց դաշնակիցներին անհրաժեշտ է գալ եւ պաշտպանել այդ բարեփոխումները»,-եզրափակում է Մաքսիմ Էրիստավին:

 

 

 

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան