Մամուլի տեսություն 12-12-2017
https://parstoday.ir/hy/news/world-i78445-Մամուլի_տեսություն_12_12_2017
Ինչպես այցն էր անակնկալ, այդպես էլ արված հայտարարությունը: Անցյալ օրը Եգիպտոս մեկնելիս ՌԴ նախագահն այցելել է Սիրիա, որտեղ հանդիպել է Բաշար Ասադի հետ: Վլադիմիր Պուտինը հայտարարել է ռուսական զորքերի մի մասի Սիրիայից դուրսբերման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2017 10:53 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  12-12-2017

Ինչպես այցն էր անակնկալ, այդպես էլ արված հայտարարությունը: Անցյալ օրը Եգիպտոս մեկնելիս ՌԴ նախագահն այցելել է Սիրիա, որտեղ հանդիպել է Բաշար Ասադի հետ: Վլադիմիր Պուտինը հայտարարել է ռուսական զորքերի մի մասի Սիրիայից դուրսբերման մասին:

Էբթեքար

Մեկնում են, բայց և ներկա են

 

Ինչպես այցն էր անակնկալ, այդպես էլ արված հայտարարությունը: Անցյալ օրը Եգիպտոս մեկնելիս ՌԴ նախագահն այցելել է Սիրիա, որտեղ հանդիպել է Բաշար Ասադի հետ: Վլադիմիր Պուտինը հայտարարել է ռուսական զորքերի մի մասի Սիրիայից դուրսբերման մասին:

Երկու տարի առաջ, Սիրիայի կառավարության ցանկությամբ, ռուսները մտան սիրիական մարտի դաշտ, որտեղ Իրանի և Հեզբոլլահի օգնությամբ հաջողություններ արձանանգրեցին: Այսօր ահաբեկիչների ձեռքից ազատագրվել է Սիրիայի տարածքի 95 տոկոսը և Ասադի կառավարությունը գտնվում է ամենաամուր դիրքերում: Այսօր ռուսական զորքերը փորձում են Սիրիայի ապագայի համար նոր քաղաքական գործընթաց սկսել: Սիրիական բանակցություններում ԱՄՆ-ը դառնալու է Ռուսաստանի գործընկերներից մեկը: Վերջին տվյալների համաձայն, Սիրիայում կան ավելի քան երկու հազար ահաբեկչական խմբեր: Պուտինն անցած օրը հայտարարեց,որ եթե ահաբեկիչները կրկին երկրում գլուխ բարձրացնեն, մենք կտարականապես պայքարելու ենք նրանց դեմ: Դա այն իմաստով է , որ քանի դեռ Սիրիայում կան ահաբեկիչներ, կան նաև ռուսները:

 

Թեջարաթ

Բրիտանիան ետնամուտքով է մտնում Եվրոպայի անկախ շուկա

 

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ Բրյուսելի համաձայնությունը վկայում էր Եվրամիությունից Բրիտանիայի հեռացման հզոր գործընթացի մասին: Երկարատև բանակցությունների արդյունքում, Թերեզա Մեյն ընդունելով Հյուսիսային Իռլանդիայի հետ սահմանային օրենքները, համաձայնեց մնալ «Անկախ շուկայում»: Բրիտանիայի կառավարությունը ԵՄ-ի սահմանած օրենքներին հետևելուց բացի այլ ելք չունի: Դժվար չէ, հոռետեսությամբ հավատալ, որ Բրիտանիայի վարչապետը ջանում է հետնամուտքով մտնել այդ շուկա, սակայն միաժամանակ դա հուշում է Բրեքզիթի մասին: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ուրբաթ օրը հայտարարել է, որ միշտ զղջալու է Բրեքսիթի համար, իսկ այսօր պետք է առջև նայել: Բրիտանիայի և Բրյուսելի միջև համաձայնությունը հանգեցնելու է բարեկամական անջատման և միության ղեկավարները պարտավոր են լինելու պահպանել Մեյի հետ հարաբերություններն: Անկախ նրանից թե միմյանց վստահելու են, թե՞ ոչ, գլխավոր խնդիրը բանակցելն է: 2019-2021 թթ.-ը լինելու են անցումային տարիներ: Այդ ընթացքում Բրիտանիան մնալու է ԵՄ դե-ֆակտո անդամ երկիրը: Անցումն ընդգրկելու է բոլոր անդամների շահերի պահպանումը: Եթե ԵՄ-ը և Բրիտանիան պատրաստ լիեն առևտրական համաձայնությունների գալու, ապա գործընթացը երկարաձգվելու է: Այստեղ Ֆրանսիայի նախագահը՝ Եվրամիությանն աջակցելու պատճառով, լինելու է անորոշ իրավիճակից Բրեքսիթը փրկելու միակ ելքը:

 

Շարղ

Փոփոխության ցունամի ՝ Միջին Արևելքում

 

Թրամփը որոշեց Ղոդսը հայտարարել Իսրայելի մայրաքաղաք, այն բանից հետո, երբ նրա արաբ դաշնակիցները ԱՄՆ նախագահին համոզեցին, որ անհրաժեշտ է մայրաքաղաքը փոխադրելու համար լուրջ քայլեր անել ՝ Պաղեստինի տարածքային ամբողջականության հարցում Իսրայելի իրողությունների պարտադրման քաղաքականությունը որդեգրելով: Տարբեր երկրներ տարբեր կողմնորոշում ունեցան այդ հարցում: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն օգտվեց այս պատմական պահից ՝ կանգնել ԱՄՆ-ի կողքին և չափավորական առանցքի սխալներն ուղղելու փորձ անել: Այն բանից հետո, երբ նա միացավ Դիմադրության առանցքին ՝ Իրանին, Իրաքին, Սիրիային և Հեզբոլլահին, երես թեքեց ԱՄՆ-ից ու Արևմուտքից:

Թրամփին 500 միլիարդ դոլարի կաշառք վճարելով , Արաբիան Իսրայելի հետ արագ հարաբերություններ է հաստատում: Գրողներին կանաչ ազդանշան է տալիս ՝ գրելու, որ իսրայելցիները նույնիսկ մի սաուդցու չեն սպանել: Այս բոլորն այն ակնկալիքով, որ պատրաստվում է Իրանի դեմ պատերազմի, չգիտակցելով, որ այդպիսով Իրանին ու Թուրքիային պարգևատրում է հենց նրանով, ինչի վերջիններս սպասում էին՝ դրա դիմաց նույնիսկ մի դոլարից չզրկվելով: ԱՄՆ պետքարտուղարը սաուդցիներին խորհուրդ է տվել Եմենի, Լիբանանի ու Կատարի հարցերում լինել ավելի զգոն ու զգուշավոր և վերանայել իր քաղաքականությունը:

 

Ալիք

Արաբական երկրները բողոքում են Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ–ի որոշման դեմ, բայց ազդելու լծակներ չունեն, իսկ Իրանը հնարավոր է էլ ավելի խստացնի դիրքորոշումը. փորձագետներ

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ամբողջ Երուսաղեմը (Ղոդսը) Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու փաստը դժգոհություն է առաջացրել արաբական և մուսուլմանական երկրներում, բայց նրանք չունեն լուրջ լծակներ պատասխանելու Միացյալ Նահանգների որոշմանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

«Ինչպես և սպասվում էր Դոնալդ Թրամփի կողմից ամբողջ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ հայտարարությունը բավական լուրջ արձագանքների արժանացավ արաբական և մուսուլմանական երկրներում, ինչպես նաև արևմտյան մի շարք երկրներում: Սա բնական երևույթ էր, քանի որ, ըստ էության, նման որոշմամբ Միացյալ Նահանգները փաստացի ամրագրում է նոր մոտեցում պաղեստինաիսրայելական հակամարտության հարցում»,- հայտնեց նա:

Ըստ նրա՝ բողոքի դրսևորումը արաբական և մուսուլմանական երկրներում դրսևորեցին երեք հարթություններում՝ դիվանագիտական, հռետորաբանական և տարաբնույթի բողոքի գործողությունների ձևով իսրայելական և ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ:

«Առաջին հարթությունում մենք տեսանք բազմաթիվ դիվանագիտական նախաձեռնություններ, մասնավորապես, Արաբական պետությունների լիգան հրավիրեց արտահերթ նիստ, այսօր Թուրքիայում տեղի է ունենալու Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստը: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է արտակարգ նիստ գումարել, որոնց բոլորի ընթացքում փորձ է արվել ԱՄՆ դեմ հնարավոր ճնշում գործադրել, որպեսզի Միացյալ Նահանգները հրաժարվի այս որոշումից»,- ասաց արաբագետը:

Հռետորական հարթության մեջ, նրա խոսքով՝ եղան լուրջ, սուր հայտարարություններ ինչպես մուսուլմանական, այնպես էլ արաբական որոշ երկրների կողմից: Հատկապես այս հարցում ակտիվ էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Իսկ բողոքի գործողություններին, ինչպես և կանխատեսվում էր հիմնական գործողությունները ընթանալու են հենց այս հարթության մեջ: Ինչպես Իսրայելում՝ պաղեստինյան ինքնավարության հատվածում, այնպես էլ մի շարք մուսուլմանական երկրներում եղան իսրայելական և ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ բողոքի գործողություններ:

«Այս երեք հարթություններում էին բողոքները, բայց հազիվ թե դրանից դուրս գան: Ակնհայտ է նաև, որ այսօր լուրջ լծակներ արաբական և մուսուլմանական երկրները, և առհասարակ ամբողջ աշխարհը չունի, պատասխանելու Միացյալ Նահանգների որոշմանը: Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳՆ ղեկավարը նշել էր, որ ցավոք, այսօր արաբական աշխարհի երկրները պառակտված են և չունեն հնարավորություն ըստ արժանվույն պատասխանելու ԱՄՆ-ին»,- նշեց Արմեն Պետրոսյանը:

Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ, գնահատելով ԱՄՆ նախագահի այս քայլը, կարծիք հայտնեց, որ  այն ունի սադրիչ բնույթ , և հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարի ավարտական փուլը, ապա բնականաբար, միտված է լրացուցիչ լարվածության միջոցով այնտեղ ԱՄՆ ներկայությունն ապահովելուն» Չի բացառվում նաև հրեական լոբբի հսկայական ազդեցությունը Թրամփի վարչակարգի վրա:

Իրանի դիրքորոշումը, ըստ բանախոսի, Երուսաղեմի շուրջ  սկսած Իսլամական հեղափոխությունից չի փոխվել և այն ներառում է խնդրի խաղաղ կարգավորման գործընթաց՝ հարգելով պաղեստինցիների իրավունքները և այն բոլոր միջազգային իրավական ակտերը, որոնք վերաբերում են Երուսաղեմի խնդրին:

«Իրանցիները, հիշեցնեմ, որ բավական կոշտ հայտարարություններով են հանդես գալիս: Գիտեք՝ Իրանը այն պետություններից է, որը չի ճանաչում Իսրայելի գոյությունը ընդհանրապես և այս համատեքստում  իրանական դիրքորոշումներում որևէ անսպասելի շեշտադրում  չկար: Եթե ամփոփելու լինենք, ապա պետք է նշեմ, որ Երուսաղեմ,որը համաշխարհային հռչակ է ստացել հենց քրիստոնեության շնորհիվ և այս քաղաքի կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով նաև տեղի քրիստոնյաների, այդ թվում նաև՝ հայության շահերը, որոնք քաղաքի  հանդեպ ունեն  բավականին մեծ իրավունքներ, և դրանք ակնհայտորեն պետք է հարգվեն: Իրանական դիրքորոշումներում էլ շեշտադրում կա, որ Երուսաղեմը սրբազան քաղաք է բոլոր աբրահամյան կրոնների համար. թե ՛ քրիստոնեության, թե՛  իսլամի, թե՛ հուդակայանության համար և այս առումով ակնհայտ է, որ այդ հանգամանքը  պետք է վճռորոշ  դերակատարություն ունենա քաղաքի կարգավիճակը որոշելու առումով»,–ասաց Վարդան Ոսկանյանը:

Նրա շեշտադրմամբ՝ Իրանի վերաբերմունքը խնդրի հանդեպ նույնական է, որևէ փոփոխություն  չի ունենա, անգամ հնարավոր է էլ ավելի խստացում: Առայժմ, ըստ իրանագետի նման միտումներ, չկան, բայց իրանցիները նաև միջազգային ատյաններում անընդհատ բարձրաձայնելու են այդ մասին:

 

Orer.am

Թրամփի գլխին սև ամպեր են կուտակվում

 

Ակնհայտ է, որ այս տեմպերով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, չի կարող վերընտրվել այդ պաշտոնում, երկրորդ ժամկետով: Ավելին, այս ժամկետն ավարտելը ևս կասկածի տակ է դրվում:

Ելնելով այդ հանգամանքից, Թրամփին պետք են կտրուկ քայլեր, որպեսզի կարողանա մարդու գաղափարի շուրջ միավորել ԱՄՆ քաղաքացիներին: Այդ հանգամանքը ստիպեց, որպեսզի այս էքսցենտրիկ անձնավորությունը էլ ավելի սրի հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ: Լավ է, որ միայն նա չի կայացնում որոշումներ, այլապես, իր ոչ սթափ գործելաոճով նա աշխարհը կկանգնեցներ հերթական ճգնաժամի առաջ:

Թրամփի այդ ձեռնարկն այդքան հակադրության չարժանացավ ներսի ուժերի կողմից, որքան սանձվեց Չինաստանի կողմից, ով պարզապես ցանկություն չուներ իր սահմանների մոտ ունենալ միջուկային պատերազմ ու դա շատ պարզ հասկացրեց Թրամփին: Կարծում ենք, որ ապագայում չինական գործոնը դեռ շատ պատերազմների կկանխարգելի:

Տանուլ տալով կորեական պարտիան, Թրամփն անցում կատարեց մի կոնֆլիկտային գոտու, որտեղ ցանկացած պահի, առանց լուրջ ջանքերի, կարելի է պատերազմ սկսել: Նա Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց Երուսաղեմը: Սա բնական է, որ հնուց եկած և լրջագույն հարց է տարբեր կրոններ դավանող մի քանի ժողովուրդների միջև, որոնք մեկ անգամ չէ, որ ցույց են տվել իրենց ռադիկալ մոտեցումն այս հարցի շուրջ:

Այս սկանդալը դեռ չի խամրել ու կարծես թե աշխարհի ուժային բոլոր բևեռները միավորվեցին Թրամթփի դեմ: Այժմ նա կարող է հայտնվել նոր, ավելի զգայական սկանդալի կենտրոնում: Ամերիկացի սենատոր Բերնի Սանդերսը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հրաժարական տա՝ հաշվի առնելով այն, որ Կոնգրեսի որոշ անդամների սեռական ոտնձգությունների մասին սկանդալները կարիերայի ավարտի են հանգեցրել:

Նա հիշեցրել է, որ սեատոր Էլ Ֆրանկենը «ճիշտ է համարել հրաժարական տալը»:

«Կա նախագահ, որին շատ կանայք մեղադրում են հարձակումների մեջ, որը տեսանյութում ասում է, որ ոտնձգություններ է կատարել կանանց նկատմամբ: Միգուցե, նա ցանկանա մտածել այդ մասին», - ասել է նա:

Այս լուրերը պտտվում են Թրամփի անձի շուրջ դեռ 2016 թվականից: Ու նա կկանգնի բարդ խնդիրների առաջ, եթե դրանք ընթացք ստանան:

Մարիա Պախուցկայա