Մոգերինի. ՀԳՀԾ-ի պահպանումն անհրաժեշտություն է
https://parstoday.ir/hy/news/world-i78495-Մոգերինի._ՀԳՀԾ_ի_պահպանումն_անհրաժեշտություն_է
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն երեքշաբթի օրը կրկին ընդգծելով Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնության նշանակությունն, ասել է. «ՀԳՀԾ-ի պահպանումն անհրաժեշտություն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2017 04:07 Asia/Tehran
  • Մոգերինի. ՀԳՀԾ-ի պահպանումն անհրաժեշտություն է

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն երեքշաբթի օրը կրկին ընդգծելով Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնության նշանակությունն, ասել է. «ՀԳՀԾ-ի պահպանումն անհրաժեշտություն է»:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ֆեդերիկա Մոգերինին Ստրասբուրգում գումարված Եվրախորհրդարանի նիստում հայտարարել է, որ Եվրոպան չի ընդունելու ԱԽ-ի կողմից հաստատված բազմակողմ համաձայնության թուլացումը:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ավելի վաղ բազմիցս ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն պատկանում է միջազգային հանրությանը և պաշտպանել է այդ միջազգային համաձայնությունը:

Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունը (ՀԳՀԾ) գործադրման է հանձնվել 2016 թվականի հունվարից, սակայն ԱՄՆ կառավարությունը լինելով այդ խմբի անդամներից մեկը, անհավատարիմ է գտնվել դրա գործադրմանը: