Մամուլի տեսություն 13-12-2017
Երկու ամիս առաջ ունեցած ելույթում, ԱՄՆ նախագահը հրաժարվեց ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմության մասին հայտարարություն անել:
Իրան
Թրամփը ՀԳՀԾ-ի գերին է դարձել
Երկու ամիս առաջ ունեցած ելույթում, ԱՄՆ նախագահը հրաժարվեց ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմության մասին հայտարարություն անել: Այդպիսով նա նպատակ ուներ իբր Իրանին հարվածել, ապա որոշումների ընդունման պատասխանատվությունը Կոնգրեսի ուսերին բարդել: Նա ենթադրում էր, որ կոնգրեսի հանրապետականները խափանելու են միջուկային համաձայնությունը: Հենց սկսբից էլ պարզ էր, որ կոնգրեսում մեծամասնությունը Թրամփից ավելի խոհեմ կգտնվի և միջուկային համաձայնության դեմ քայլեր չէր ձեռնարկվի:
ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի համաձայն, միջազգային իրավունքների մասին տեղյակ ոչ մի կառույց կամ անհատ չի կարող նման հաստատուն փաստաթղթի դեմ դիրքորոշվել: Կոնգրեսը համոզված էր, որ Թրամփից ու Նեթանյահուից բացի, մնացած աշխարհը կողմ է ՀԳՀԾ-ին:
Այսօր, երբ ավարտվել է Կոնգրեսին տրված երկու ամիս ժամկետը, Թրամփը կրկին հայտնվել է երկընտրանքի առջև: Եթե ԱՄՆ նախագահը փորձի անձամբ Իրանի դեմ քայլեր անել, կգործի է համաձայնության դեմ: Նա իր այդ որոշման համար պատասխանատու է լինելու միջազգային հանրության առջև: Այս անգամ նրան չեն աջակցելու ոչ եվրոպական երկրները և ոչ էլ նույնիսկ հենց իր կառավարության պատասխանատուները:
Շարղ
Պուտինի նոր Միջին Արևելքը
Այնպիսի պայմաններում, երբ աշխարհը զայրացել է Ղոդսը որպես Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշման պատճառով, ՌԴ նախագահն իր միջինարևելյան շրջագայությունը շարունակեց ՝ այցելելով Սիրիա, Եգիպտոս և Թուրքիա: Բացի այն փաստից, որ Ռուսաստանը ցանկանում է տարածաշրջաում ավելի մեծ դերակատարություն ունենալ, ինչն սկսվեց Սիրիայում ռուսական զորքերի ներկայությամբ և ԻԼԻՊ-ի դեմ պատերազմով, Թրամփի կառավարության քաղաքականությունն էլ իր հերթին ազդեց տարածաշրջանի հավասարություններում ազդեցիկ ուժ դառնալու Մոսկվայի քայլերի վրա: Հանդիպումներն ու այցելությունները երաշխավորում են Ռուսաստանի տարածաշրջանային շահերը: Բացի դրանից, հաշվի առնելով մոտալուտ նախագահական ընտրությունները, հենց Պուտինի և նրա մերձավորների համար դա ներքին մասշտաբով նշանակություն ունի:
ԱՄՆ նախագահի անխոհեմ քայլերն առթել են նույնիսկ այդ երկրի արաբական ու եվրոպական դաշնակիցների զայրույթը: Նման պայմաններում Պուտինի տարածաշրջանային շրջագայությունը կրկնակի նշանակություն է ստանում: Սիրիայում ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանն իր զորքերի մի մասը հեռացնելու է այդ երկրից: Նա ցանկանում էր նշել, որ Ռուսաստանը երկրում պահելու է զորքերի մի մասը: Լաթաքիայում և Տարտուսում ռուսների ներկայությունը կարելի է ընդունել որպես Սիրիայում Ռուսաստանի մշտական ներկայություն:
Խոսելով Ռուսաստանի նախագահական ընտրությունների մասին, ասենք, որ թեև Պուտինը գրեթե վստահ է , որ հաղթելու է 2018 թվականի ընտրություններում, սակայն փորձում է ռուսների համակրանքը շահելով, ավելի շատ ձայներ հավաքել և այդ հարցում նոր ռեկորդ սահմանել:
Ամփոփելով ասենք, որ ՌԴ նախագահը փորձում է նոր Միջին Արևելք կերտել ՝ տարածաշրջանում իր երկրի տիրակալությունը տարածելով, իսկ դրա կողքին նրան չի խանգարում, որ գնալով մեծացնի 2000 թվականին ստացած իշխանությունն ու ամրապնդել իր դիրքը:
Ղոդս
Բռնազավթիչներին կործանելու կամք
Այսօր արդեն Թրամփը մտել է մի ոլորտ, որի վերջն ու ճակատագիրն ընդհանրապես ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ձեռքում չեն լինելու: Թեև ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու Դոնալդ Թրամփի հայտարարությանը խստորեն ընդդիմացել են եվրոպական երկրները, սակայն այս հարցի վրա Թրամփի պնդելը խոսում է այն մասին, որ նա ավելի մեծ նպատակների է ձգտում:
Արաբիայում իշխանության մեծ ցանկություն ունեցող երիտասարդ արքայազնի չկշռադատված քայլերն այն էլ այնպիսի պայմաններում, երբ իսլամական Իրանը հեղափոխության հաղթանակից հետո իր դիվանագիտական , քաղաքական ու ռազմական հեղինակության գագաթնակետում է գտնվում, վկայում են այն մասին, որ գաղտնի ձեռքերը փորձում են խափանել Ասիայի արևմտյան շրջանում տիրող համեմատական անդորրը:
Ահաբեկչության դեմ պայքարի պատճառաբանությամբ Աֆղանստանում ու Իրաքում պատերազմ հրահրելը, Սիրիայում լարվածություն հարուցելը, Լիբանանի վարչապետին հրաժարական ներկայացնելու պարտադրանքը և այսօր էլ Ղոդսի պատմությունը, խոսում են այն մասին, որ ամերիկացիները Միջին Արևելքում մշտական պատերազմի են ձգտում , որպեսզի մուսուլմանները նեղեն միմյանց:
Արևմուտքի դեմ իրական հաղթանակը լինելու է այն ժամանակ, երբ հավատքով լցված պաղեստինցիները շարունակեն ինթիֆադան և պատմական դիմադրությամբ փշրեն սիոնիստական բռնության շղթաները:
Ալիք
ՀԱՄԱՍ-ը երրորդ ինտիֆադա է հայտարարել Իսրայելին
Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ իսլամական շարժումը ԱՄՆ նախագահի՝ Երուսաղեմն (Ղոդս) Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո հայտարարել է երրորդ ինթիֆադա սկսելու մասին:
Իսլամական շարժումը երրորդ ինթիֆադա է հայտարարել, որպեսզի ցույցերը շարունակվեն և ճնշում գործադրվի ԱՄՆ-ի վրա, ոպեսզի վերջինս չեղարկի իր որոշումը:
Իսրայելական օկուպացիայի դեմ պաղեստինյան առաջին ինթիֆադան սկսվել է 1987-1991 թվականներին: 2000-ականներին սկսվել է երկրորդ ինթիֆադան, որի պատճառը իսրայելցի պաշտոնյաների այցն էր Տաճարի լեռ:
ՀԱՄԱՍ-ի հաղորդմամբ՝ ցույցերը շարունակվելու են Հորդանան գետի Արևմտյան ափին, Գազայում և Երուսաղեմում:
tert.am
ԱՄՆ-ն պահանջում է 250 մլն դոլարով կրճատել ՄԱԿ-ի բյուջեն
Միացյալ Նահանգները պահանջում է ՄԱԿ-ից 2018-2019թթ. բյուջեն կրճատել 250 մլն դոլարով, հայտնում է rbc.ua-ն՝ մանրամասնելով, որ կրճատումները կարող են վերաբերել Պաղեստինում, Լիբիայում և Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելություններին:
Աղբյուրը նկատում է, որ ամերիկյան կողմի առաջարկած կրճատումները կարող են հանգեցնել կազմակերպության զարգացման ծրագրերի ու նոր աշխատակիցների վարձման դադարեցմանը, ինչպես նաև ՄԱԿ-ի աշխատակազմի աշխատավարձերի կրճատմանը:
Սակայն ՄԱԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ պատրաստ են ֆինանսավորումն առնվազն 170 մլն դոլարով կրճատել:
Հայտնի է, որ ՄԱԿ-ի 2018-2019թթ. բյուջեն պետք է հաստատվի մինչև տարեվերջ: Կազմակերպությունն իր ծախսերի համար 5.45 մլրդ դոլար է պահանջում, ինչը 200 մլն դոլարով քիչ է 2016-2017թթ. բյուջեի գումարից:
Նշվում է, որ ՄԱԿ-ի բյուջեն ձևավորվում է անդամ պետությունների վճարների արդյունքում: Յուրաքանչյուր երկիր վճարում է գումարը՝ ելնելով ՀՆԱ-ի, արտաքին պարտքի ու բնակչության մեկ շնչին բաժին ընկնող եկամտի չափի ցուցանիշներից:
Ներկայում ՄԱԿ-ի շրջանակում ամենախոշոր գումար վճարող երկիրն ԱՄՆ-ն է: