Մամուլի տեսություն 14-12-2017
Զավթված տարածքներում ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս փոխադրելու օրենքը գործադրման հանձնելու կապակցությամբ ԱՄՆ նախագահի ընդունած որոշումը ոչ միայն իսլամ աշխարհում, այլ աշխարհի բոլոր ազատախոհների մոտ բողոքի հսկա ալիք է առաջացրել, որը կարելի է «Ղոդսի ինթիֆադայի նոր ալիք» անվանել:
Ջավան
Ղոդսի ինթիֆադայի նոր ալիքը
Իհարկե Պաղեստինի ժողովրդի պայքարը երկար անցյալ ունի, որը սկսվել է այդ սուրբ տարածքի բռնավազթումից հետո և ավելի վաղ 1987 և 2000 թվականներին այդ ժողովրդի կողմից երկու ինթիֆադայի ալիքի ականատես ենք եղել: Այդուհանդերձ Ղոդսի ինթիֆադայի նոր ալիքն ունի յուրահատկություններ, որոնք նրանց առանձնացնում են նախկին ալիքներից: Այդ առանձնահատկություններից են. 1) Հակառակ նախորդ ալիքներին, որը սահմանափակված էր Պաղեստինի սահմաններում, նոր ինթիֆադան այդ տարածքի աշխարհագրական սահմաններում փակված չի մնացել ու տարածվել է իսլամ աշխարհի բոլոր կողմերում, 2) Ինթիֆադայի նոր ալիքի հետևանքով խայտառակ են եղել տարածաշրջանի բոլոր այն հետադեմ իշխանավորները, որոնք ավելի վաղ Պաղեստինի հանդեպ արաբական հովանավորության հավակնություն ունեին և 3) Սուրբ տարածքի բռնազավթումից ի վեր ԱՄՆ-ն գործադրելով Սիոնիզմի միջազգային ցանցի որոշումները, եղել ու շարունակում է մնալ Ղոդսը բռնազավթած ռեժիմի գլխավոր հովանավորը: Այսօր ԱՄՆ-ի դեմքին քաշված դիմակը պատռվել է և նա մի կողմ է դրել իր անկողմնակալության ու միջնորդության հավակնությունները: Այսօր ամենապարզամիտ անձն էլ կարող է հասկանալ, թե ԱՄՆ-ն ինչպես է Պաղեստինի ժողովրդի գլխավոր թշնամին եղել ու խոչընդոտել է նրա իրավունքների վերականգնումը: Հետևաբար նոր ինթիֆադայի գլխավոր յուրահատկություններից մելը կարելի է նրա «հակամեծապետական» լինելը համարել:
Քեյհան
Մուսուլման երեխաներին ողջակիզում էին...
ՄԱԿ-ի ավագ ներկայացուցչի ընդգծմամբ իրենց սարսափելի ու հակամարդկային ոճրագործության ընթացքում Մյանմայի բանակի զորայինները մայրերի աչքի առջև նախ խմբային կերպով բռնաբարել ու ապա ողջակիզել են մյանմայի մուսուլման երեխաներին:
Մյանմայի բանակի ու ծայրահեղական բուդդիստների բռնարարքներից փախչելով Բանգլադեշ ապաստանած հարյուր հազարավոր ռոհինգյա մուսուլմանների կրած ցավն ու տառապանքը չափազանց սարսափելի է: Սա մյանմայի տարհանվածների մասին ՄԱԿ-ի ներկայացուցչի հայտարարությունն է: «Ցնցող», «էթնիկական զտում» և «ցեղասպանություն» սրանք այն հայտարարություններն են, որ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն օգտագործում են ռոհինգյա մուսուլմանների վիճակը նկարագրելու համար:
Անցած օգոստոսից ի վեր երբ սկսվեցին Մյանմայի բռնահարված մուսուլմանների դեմ այդ երկրի բանակի ու ծայրահեղական բուդդիստների հարձակումները, գրեթե որևէ ոճրագործություն չի կարելի հիշատակել, որ այս մուսուլմանների նկատմամբ գործադրված չլինի: Նրանց հոշոտել են, նրանց տներն այրել են, նրանց բռնաբարել ու խեղդամահ են արել և հիմա ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը նրանց գաղթակայաններն այցելելուց հետո ասում է, որ ռոհինգյա տարհանված կանանց բժշկական քննության ենթարկելուց հետո պարզվել է, որ նրանք դաժան կերպով բռնաբարվել են Մյնամայի զորայինների կողմից: Սա միջազգային հանրության լռության պայմաններում իրականացված ցավալի ողբերգության միայն մի բաժինն է: ՄԱԿ-ի այս ավագ պաշտոնատարը երեքշաբթի օրը ԱԽ-ի նիստում նկարագրելով Մյանմայի զորայինների կողմից մուսուլման կանանց բռնաբարության դեպքերը, ՄԱԿ-ի ներկայացուցիչներին կոչ է արել անձամբ այցելել այդ տարածքը և Մյանմայի խաղաղ բնակչության դեմ հարձակումները դադարեցվելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
Թեջարաթ
Համաշխարհային բանկը հրաժեշտ է տալիս նավթին ու գազին
Համաշխարհային բանկը հայտարարել է, որ մինչև երկու տարի դադարեցնելու է նավթի ու գազի հետ կապված նախագծերում ներդրումը:
«Գարդիան»-ի ընդգծմամբ՝ Համաշխարհային բանկը, որ 2010 թվականից դադարեցրել է քարածխով աշխատող էլեկտրակայաններին վարկի հատկացումը, ճնշումների խստացմամբ պատրաստվում է նաև դադարեցնել զարգացող երկրներում նավթի ու գազի հետ կապված նախագծերին տարեկան մեկ միլիարդ դոլար օժանդակությունը:
Համաշխարհային բանկը հայտարարել է, որ աշխարհում շտապ բարեփոխումների և կլիմայական փոփոխությունների առաջն առնելու անհրաժեշտության ականատես է, հետևաբար մինչև 2020 թվականն արտահանված կապիտալի 28 տոկոսը հատկացնելու է կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին: Այս պահին Համաշխարհային բանկի կապիտալի 1-ից 2 տոկոսը, կամ շուրջ 280 միլիարդ դոլար, հատկացվում է նավթի ու գազի հետ կապված նախագծերին:
Համաշխարհային բանկը միևնույն ժամանակ հայտարարել է, որ բացառիկ դեպքերում շարունակելու է չափազանց չքավոր երկրներում նավի ու գազի նախագծերին վարկի հատկացումը, պայմանով որ դա չհակասի ջերմոցային գազերի ծավալի կրճատման շուրջ Փարիզի համաձայնագրի նպատակներին:
Ալիք
Իրանը նախատեսում է ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ դառնալ 2018-ի փետրվարին
Իրանն ակնկալում է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն վերաբերող փաստաթղթերի ձևակերպումը շուտով ավարտին կը հասցվի, որին կը հաջորդի համաձայնագրի ստորագրումը միության անդամ երկրների հետ:
Ինչպես հաղորդում է «Press TV»-ն, այս մասին հայտնել է Իրանի առևտրի զարգացման կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Հասանոֆլաթը, որի խոսքով՝ համաձայնագիրն ստորագրելու են բոլոր անդամ երկրների նախագահները: Ինչպես նշվում է, Իրանը նախատեսում է ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ դառնալ 2018-ի փետրվարին:
Ժողովուրդ
Սարգսյանը հեռանում է. հաշված օրեր են մնացել
«Հայաստանում ընդունված նոր Սահմանադրությամբ ևս երկրի նախագահը շարունակելու է համարվել պետության գլուխը, սակայն այդ պաշտոնն ավելի շատ խորհրդանշական բնույթ ունի և ընտրվելու է ոչ թե ժողովրդի, այլ խորհրդարանի կողմից: Ավելին` Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգը նկատի ունենալով` կարելի է պնդել, որ նոր նախագահի ընտրությունները սարերի հետևում չեն: Նոր Սահմանադրությամբ նախագահի ընտրությունները տեղի կունենան մարտի 1-ից 10-ը: Իսկ նախագահի թեկնածուների առաջադրումը լինելու է փետրվարի 18-ից 28-ը: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 211 հոդվածի համաձայն` նոր լիազորություններով նախագահի առաջին ընտրությունները պետք է տեղի ունենան գործողի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40 և ոչ ուշ, քան 30 օր առաջ: Իսկ ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 139 հոդվածով սահմանվում է, որ նախագահի թեկնածուների առաջադրումը պետք է տեղի ունենա գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 40 օր առաջ: Ուստի հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում դեկտեմբերի վերջից մինչև հունվարի կեսերը ամանորի տոների շրջան է, հետևաբար կարող ենք ասել, որ կոալիցիոն մեծամասնությունը և «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը նախագահի թեկնածու առաջադրելու հարցում կողմնորոշվելու համար մեկ ամիս ժամանակ են ունենալու: Ինչու այս երկու ուժերը, որովհետև ՀՀ ԱԺ կանոնակարգի համաձայն` նախագահի թեկնածու կարող են առաջադրել պատգամավորների առնվազն մեկ քառորդը: Տվյալ դեպքում ստացվում է, որ նախագահի թեկնածու կարող է առաջադրել իշխող կոալիցիան` իր 65 պատգամավորով, և «Ծառուկյան» խմբակցությունն` իր 31 օրենսդիրով: Իսկ քվեարկությունը տեղի է ունենալու փակ գաղտնի և առաջին փուլով կընտրվի 79 (պատգամավորների առնվազն 3/4-ը) և ավել ձայն ստացած թեկնածուն: «Ժողովուրդ» օրաթերթի փորձերը՝ իմանալու, թե նշված ուժերից ով ում թեկնածությունը կառաջադրի, առայժմ ապարդյուն անցան` «որոշում չունենք» պատասխանով»,-գրում է թերթը: