Թրամփը եւ Պուտինը քննարկել են ԿԺԴՀ¬ին առնչվող հարցերը
https://parstoday.ir/hy/news/world-i78717-Թրամփը_եւ_Պուտինը_քննարկել_են_ԿԺԴՀ_ին_առնչվող_հարցերը
ԱՄՆ¬ ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԿԺԴՀ¬ ին առնչվող հարցերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2017 06:07 Asia/Tehran
  • Թրամփը եւ Պուտինը քննարկել են ԿԺԴՀ¬ին առնչվող հարցերը

ԱՄՆ¬ ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԿԺԴՀ¬ ին առնչվող հարցերը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնոմ Է «Արմենպրես»­ը, հայտնել Է Սպիտակ տունը: «Նախագահները… քննարկեցին համատեղ աշխատանքը Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված խիստ վտանգավոր իրադրության կարգավորման շուրջ»,­ ասված Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի տարածած հայտարարության մեջ: Նա նաեւ հայտնել Է, որ Թրամփը շնորհակալություն Է հայտնել Պուտինին տնտեսական զարգացման բնագավառում ԱՄՆ­ի հաջողություններն ընդունելու համար, ինչի մասին Ռուսաստանի ղեկավարը խոսել Է նախօրյակին կայացած մեծ մամուլի ասուլիսում: Ինչպես դեկտեմբերի 15­ին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել Է Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցը: «Քննարկվել են երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերը, ինչպես նաեւ իրադրությունը ճգնաժամային կետերում՝ Կորեական թերակղզու միջուկային խնդրի կարգավորման շեշտադրմամբ»,­ ասված Է հաղորդագրության մեջ: Պայմանավորվածություն Է ձեռք բերվել շարունակել շփումները, նշել Է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:

Armenpress.am