Պուտինը բացահայտումներ է արել Սիրիայում ահաբեկիչների հետ ԱՄՆ-ի համագործակցության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i78747-Պուտինը_բացահայտումներ_է_արել_Սիրիայում_ահաբեկիչների_հետ_ԱՄՆ_ի_համագործակցության_մասին
Ռուսաստանի նախագահը բացահայտել է, որ ամերիկացի զորայինները Սիրիայում ահաբեկիչներին օժանդակություն ցուցաբերելով խոչընդոտել են վերջիններիս դեմ պայքարին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2017 13:06 Asia/Tehran
  • Պուտինը բացահայտումներ է արել Սիրիայում ահաբեկիչների հետ ԱՄՆ-ի համագործակցության մասին

Ռուսաստանի նախագահը բացահայտել է, որ ամերիկացի զորայինները Սիրիայում ահաբեկիչներին օժանդակություն ցուցաբերելով խոչընդոտել են վերջիններիս դեմ պայքարին:

ԻՌՆԱ-ի ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբերի օգտագործմանն, ասաց. «Ամերիկացի զորայինները Սիրիայում բազմաթիվ անգամներ հրաժարվեցին ահաբեկիչների դեմ պայքարելուց ու նրանց ճնշելուց և այդ պատճառով ահաբեկիչները կործանումից փրկվեցին»:

«Ռուսաստանի անօդաչու թռչող հետախուզական սարքերի նկարահանումներն արձանագրել են Սիրիայի սահմաններից դեպի Իրաք ահաբեկիչների փախուստ»․ հայտարարել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահն ընդգծել է. «Ռուս զորայիններն այդ մասին զեկուցել են ամերիկացի գործընկերներին ու ամերիկացիներին տեղյակ են պահել ահաբեկիչների երթուղու մասին, սակայն ամերիկացիները որևէ արձագանք չեն ձեռնարկել»:

«Ամերիկացի զորայինները ենթադրում են, թե կարող են Սիրիայում ահաբեկիչներից օգտվել այդ երկրի նախագահ Բաշար Ասադի իշխանության դեմ պայքարի համար»․ նշել է Վլադիմիր Պուտինը: