Քրիստոսի հայրենիքում չեղյալ են համարել Սուրբ Ծնունդը
https://parstoday.ir/hy/news/world-i78781-Քրիստոսի_հայրենիքում_չեղյալ_են_համարել_Սուրբ_Ծնունդը
Նազարեթ քաղաքի իշխանությունները որպես բողոքի նշան չեղյալ են համարել Սուրբ ծննդի տոնակատարությունները դեսպանատունը Ղոդս (Երուսաղեմ) տեղափոխելու ԱՄՆ որոշման կապակցությամբ, հաղորդում է The Times of Israel-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2017 06:11 Asia/Tehran
  • Քրիստոսի հայրենիքում չեղյալ են համարել Սուրբ Ծնունդը

Նազարեթ քաղաքի իշխանությունները որպես բողոքի նշան չեղյալ են համարել Սուրբ ծննդի տոնակատարությունները դեսպանատունը Ղոդս (Երուսաղեմ) տեղափոխելու ԱՄՆ որոշման կապակցությամբ, հաղորդում է The Times of Israel-ը:

Նազարեթի քաղաքապետ Ալի Սալամը,որոշել է զբոսաշրջիկների շրջանում հայտնի  մեծ ամանորյա տոնավաճառի մոտ տոնական փառատոնմի անցկացումից հրաժարվել:

Նրա խոսքով՝ «տոնական տրամադրությունը փչացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»:

Ներկայումս Նազարեթում ապրում են հիմնականում մուսուլմաններ, Նազարեթի բնակչության մոտ մեկ երրորդը քրիստոնեություն է դավանում:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարեց Ղոդսը (Երուսաղեմ) որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: Նա նաեւ հանձնարարել է պետդեպարտամենտին Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ: 

News.am