Քրիստոսի հայրենիքում չեղյալ են համարել Սուրբ Ծնունդը
Նազարեթ քաղաքի իշխանությունները որպես բողոքի նշան չեղյալ են համարել Սուրբ ծննդի տոնակատարությունները դեսպանատունը Ղոդս (Երուսաղեմ) տեղափոխելու ԱՄՆ որոշման կապակցությամբ, հաղորդում է The Times of Israel-ը:
Նազարեթի քաղաքապետ Ալի Սալամը,որոշել է զբոսաշրջիկների շրջանում հայտնի մեծ ամանորյա տոնավաճառի մոտ տոնական փառատոնմի անցկացումից հրաժարվել:
Նրա խոսքով՝ «տոնական տրամադրությունը փչացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»:
Ներկայումս Նազարեթում ապրում են հիմնականում մուսուլմաններ, Նազարեթի բնակչության մոտ մեկ երրորդը քրիստոնեություն է դավանում:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարեց Ղոդսը (Երուսաղեմ) որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: Նա նաեւ հանձնարարել է պետդեպարտամենտին Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ:
News.am